Discussed 27.08.2021 - 12.09.2021 ««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «« ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ և համապարփակ կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտը՝ ապահովելով նաև ԵԱՏՄ միասնական կանոնների ներդնումը: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխության կատարման նպատակը անհարկի կրկնության կանխումն է: Կատարվել են նաև մի շարք տեխնիկական շտկումներ (նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ կետ, 12-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին կետ): 0 5 1 8263
Discussed 25.08.2021 - 10.09.2021 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ սույն թվականի մայիսի 16-ին ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ, Օրենք) մի շարք հոդվածների համապատասխան դրույթներ խնդրահարույց են բժշկական կազմակերպություններում վերջինիս գործնական կիրառելիության, մեռելածնությանը վերաբերող և այլ եզրույթների հստակեցման, մեռելածնության և նորածնային մահացության դեպքերի թերգրանցման տեսանկյունից: 1 0 0 7615
Discussed 20.08.2021 - 05.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 08-ի N 1105-Ն որոշմամբ կատարվել է լրացում` որոշման հավելվածի 1-ին կետում լրացվել է 37.1-ին ենթակետ` բժշկական օգնության և սպասարկման շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակով: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ սահմանված են պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացնել բժշկական օգնության և սպասարկման շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակին համապատասխան տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: 0 0 0 7182
Discussed 16.08.2021 - 31.08.2021 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ռեֆերենս լաբորատորիաների շրջանակների հստակեցումը կատարելու համար առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքում կատարել լրացում՝ ավելացնելով համապատասխան հոդված՝ ռեֆերենս լաբորատորիաների գործառույթների շրջանակների սահմանմամբ: 0 0 0 7210
Discussed 13.08.2021 - 29.08.2021 ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՑՈւԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները: Առողջապահության նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի կատարման անհրաժեշտությամբ: 0 0 0 6281
Discussed 13.08.2021 - 29.08.2021 ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 35-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի բժշկական մի շարք փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրական կարգավորումներին:Ներկայումս բժշկական մի շարք փաստաթղթերի ձևեր հաստատված են Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանով: Հաշվի առնելով առողջապահության ոլորտի զարգացումները, օրենսդրական փոփոխոխությունները, որոնցից ելնելով անհրաժեշտություն է առաջացել վերանայել բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև սահմանել բժշկական փաստաթղթերի այլ անրժեշտ ձևեր: 0 0 0 8768
Discussed 13.08.2021 - 29.08.2021 ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել Օրենքի Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կատարման պահանջը: Մասնավորապես, Նախագծի ընդունման արդյունքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք կարող են անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխել Նախագծով սահմանված ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ` դրանցով իսկ իրացնելով օրենքով իրենց վերապահված իրավունքը 0 0 0 5718
Discussed 13.08.2021 - 29.08.2021 ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները: 0 0 0 6380
Discussed 13.08.2021 - 29.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի` «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի առաջին բաժինը լրացվել է հետևյալ: Ավելացել են լիցենզավորման ենթակա տեսակներ` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործում գիտական և ուսումնական նպատակներով, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում: Վերոնշյալ լրացումներից ելնելով անհրաժեշտություն է առաջացել մշակել լիցենզավորման կարգ, սույն տեսակներով գործունեության լիցենզավորման համար: 0 0 0 6022