Ministry of Healthcare

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.04.2021 - 30.04.2021

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը: 
0 6719

Discussed 31.03.2021 - 15.04.2021

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) երեխայի հետագա հուղարկավորության կամ ոչնչացման հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ  վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման, միաժամանակ մեռելածինը չի հանդիսանում կենսաբանական թափոն: Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:
2 7493

Discussed 31.03.2021 - 15.04.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 131-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 131-Ն և 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը:
0 5354

Discussed 30.03.2021 - 14.04.2021

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական սահմանի անցման կետերով Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով իրականացնել համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում: 
0 6123

Discussed 18.03.2021 - 02.04.2021

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նպատակ ունի բարելավել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մատուցվող ինֆեկցիոն ծառայությունների որակն ու հասանելիությունը, միաժամանակ, ապահովելով դրանց անընդհատությունն ու լիարժեքությունը, նաև կանոնակարգել ՀՀ Սյունիքի մարզում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ների միաձուլման գործընթացը։
0 6143

Discussed 16.03.2021 - 31.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը.
0 6427

Discussed 16.03.2021 - 31.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ցանկում ընգրկման համար առաջադրված նյութերը հանդիսանում են պրեկուրսորներ, որոնք օգտագործվում են այլ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ստացման համար, հսկողության սահմանումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանխել դրանց ապօրինի շրջանառությունը:
0 5724

Discussed 15.03.2021 - 30.03.2021

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 992-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության և նշանակման գործընթացում ի հայտ եկած տարաբնույթ խնդիրները օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Որոշման նախագծի ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:
0 5091

Discussed 04.03.2021 - 19.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել որոշումը, որի համաձայն սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման այն տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային հագեցվածությունը, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս:
0 6435