Ministry of Labor and Social Affairs

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 20.12.2022 - 05.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտրվի ծնողի ցանկությամբ փոխել աջակցությունը վճարող բանկը, բացի այդ կհստակեցվի դրամական աջակցություն ստանալու իրավունքի վերականգնումը այն դեպքում, երբ մի ծնողը հրաժարվել է իրեն նշանակված աջակցությունից։  
0 2367

Under development

Discussed 16.12.2022 - 03.01.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Գավառի մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն և Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1896-Ն որոշումների նախագծեր Առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն և լրացում՝ երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների գործունեության արդյունավետության, երեխաների կրթական իրավունքների լիարժեք իրացման և համապատասխան փոփոխությունները հաստատությունների կանոնադրություններում հետագայում ամրագրելու նպատակով։  
0 2092

Discussed 09.12.2022 - 26.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունական՝   գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:    
11 2400

Discussed 08.12.2022 - 26.12.2022

«Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի  նպատակն է գործազուրկների զբաղվածության խթանումը՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման միջոցով։
7 2738

Under development

Discussed 06.12.2022 - 22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել՝ երեխան մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված լինելու դեպքում՝ 31600 դրամ, երեխան 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված լինելու դեպքում, եթե՝ ա․ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում՝ 31600 դրամ, բ․ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսի չափով:  
1 2133

Under development

Discussed 06.12.2022 - 22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ 2023 թվականի համար կսահմանվեն ընտանեկան նպաuտի և սոցիալական նպաստի բազային մասերի, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը, ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչը կապահովի նշված գումարների նշանակման և վճարման բնականոն ընթացքը:
3 2649

Under development

Discussed 02.12.2022 - 19.12.2022

«Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխություններով վերանայվում են հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակներում գործատուներին ներկայացնող միությունների անդամակցության նվազագույն պահանջները։ Միաժամանակ նախատեսվում է ամրագրել, որ գործատուների միության համագումարի իրավասությունները սահմանվում են գործատուների միության կանոնադրությամբ։ Նախագծով ներկայացվող փոփոխություններով «Գործատուների միությունների մասին» օրենքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։  
0 2182

Under development

Discussed 30.11.2022 - 16.12.2022

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի փաթեթը մշակվել է արհեստակցական միությունների գործիքակազմը ընդլայնելու, գործուն արհեստակցական միությունների առկայություն ապահովելու նպատակով, որոնք արդյունավետորեն կհամագործակցեն նաև գործատուների հետ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։ Միաժամանակ, առաջարկվող լուծումներով արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։
21 2896