Under development Discussed 27.12.2024 - 13.01.2025 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը նպատակաուղղված են ապահովելու ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև կանխարգելելու վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձանց ոչ իրավաչափ վարքագծի կատարումը կրկնելու դեպքերը։ 3 3 0 1982
Under development Discussed 24.12.2024 - 08.01.2025 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նպատակ ունենալով ներքին շուկայում ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի միջև՝ առաջարկվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքը սահմանել բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ կլինկերի նույն ընթացակարգով ներմուծումը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիզների տրամադրման համար գանձել պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով։ 6 4 0 1005
Under development Discussed 18.12.2024 - 03.01.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում միասնական/համանման քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությամբ։ 7 3 1 2016
Discussed 18.12.2024 - 08.01.2025 ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ տնտեսավարողներին հնարավորություն կտրվի ՎՎՀԿԿ համակարգի ներդրման գործընթացն առավել արդյունավետ և գրագետ իրականացնել։ ՎՎՀԿԿ համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք նախապատրաստական քայլեր, որոնց ոչ պատշաճ կամ թերի կատարումը կարող է հանգեցնել ՎՎՀԿԿ համակարգի անարդյունավետ ներդրմանը և կառավարման դժվարություններին, մինչդեռ ՎՎՀԿԿ համակարգի արդյունավետության հիմքը հանդիսանում է ՎՎՀԿԿ ծրագրի գրագետ մշակումը, համակարգի կիրառման հետևողական հսկողությունը և շեղումների դեպքում՝ ճիշտ միջոցառումների իրականացումը: Նախագծի ընդունումը կնպաստի ձեռնարկություններում անվտանգ սննդամթերքի թողարկմանը, վտանգների կանխարգելմանը, ռիսկերի գնահամանն ու կառավարմանը, տեղական արտադրության անվտանգության նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից ՄՄ, Եվրամիության և այլ երկրներ սննդամթերքի արտահանմանն ու տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը: 9 2 0 1918
Discussed 13.12.2024 - 28.12.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ կատարվում են փոփոխություններ և լրացումներ։ 0 2 0 877
Discussed 09.12.2024 - 27.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կհամալրվի այն արգելված սննդային հավելումների ցանկը, որի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը: 4 6 2 1781
The project has not been accepted Discussed 09.12.2024 - 29.12.2024 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոխելիս կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը (իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տասը միլիոն դրամը) գերազանցելու դեպքում, հողամասի սեփականատերը համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը կարող է վճարել մինչև հինգ տարվա ժամկետում։ Կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ որոշումը և վճարման ժամանակացույցը հաստատվելու է համայնքի ավագանու որոշմամբ: Ի հավելումն, նախատեսված հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր կամ ներկայացնի տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, հողամասի սեփականատերը նաև պարտավոր է համայնքին վճարել տարաժամկետված գումարի երկու տոկոսի չափով տոկոսներ` տարաժամկետման յուրաքանչյուր տարվա համար` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում` նախորդող տարվա համար: Վճարումների չկատարման պարագայում համայնքը հնարավորություն կունենա բռնագանձել գրավադրված հողամասը սեփականատիրոջից: Որպես այլընտրանք` կարող է ներկայացվել տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում, երաշխիքը պետք է համայնքի ավագանուն ներկայացված լինի նախքան տարաժամկետ վճարման մասին համայնքի ավագանու որոշման կայացումը: Նշված կարգավորումները մի կողմից հավելյալ երաշխիքներ է ստեղծում համայնքի համար վճարումների կատարման հետ կապված, մյուս կողմից ներդրողի համար ռիսկային է դարձնում ըստ սահմանված ժամանակացույցի վճարումներ չկատարելը: 1 3 0 1624
Under development Discussed 09.12.2024 - 24.12.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրով սահմանված որոշակի դրույթների հստակեցման, ինչպես նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում արտոնյալ պայմաններով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։ 7 2 0 1967
Under development Discussed 06.12.2024 - 26.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծխախոտային արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթները՝ անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգից հանել ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին վերաբերող դրույթները։ 1 6 1 1627