Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Economy

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 17.03.2023 - 01.04.2023

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։
Մնաց {days} օր
0 3989

Discussed 16.03.2023 - 31.03.2023

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ՝ սահմանելով նոր դրույթներ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկայահանումը, ինչպես նաև  կսահմանվի կերային հավելումների պետական գրանցման կարգի և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները: 
Մնաց {days} օր
0 4240

Discussed 10.03.2023 - 27.03.2023

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինները կարող են ընդունել իրավական ակտեր, որոնք ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կընդունվեն և ոլորտում առաջացած խնդիրները, որոնք կարող են խաթարել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, ավելի արագ և հրատապ լուծումներ կստանան այդ թվում՝ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովումը, բույսերի կարանտին վնասակար օրգանիզմերի ներթափանցման ու տարածման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների  կանխարգելումը, և նշված ոլորտներում տարվող քաղաքականությունն ավելի արդյունավետ կիրականացվի։
Մնաց {days} օր
0 4460

Discussed 07.03.2023 - 22.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող արտադրատեսակների համար ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ, որոշման պահանջների կիրարկումն ապահովող միջպետական ստանդարտների ցանկի փոփոխությամբ, ներառված և ուժը կորցրած ճանաչված իրավական ակտերի փոփոխությամբ, ինչպես նաև «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված ազգային իրավական ակտի առկայությամբ։ Բացի վերոգրյալից, նշված իրավական ակտը նախատեսված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածով հաստատված վերանայման համար իրավական ակտերի ցանկում։
Մնաց {days} օր
0 4064

Discussed 28.02.2023 - 20.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2022թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «1.1 Տնտեսական զարգացման քաղաքականության մշակում և իրականացում «Տնտեսական զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում միջոցառման։ Նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները՝ արձանագրելով տնտեսական քաղաքականության կարևորագույն հենասյուները, որոնց համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ոլորտային ընթացիկ և հաջորդող ռազմավարությունները։
Մնաց {days} օր
1 5009

Discussed 27.02.2023 - 14.03.2023

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի  ընդունմամբ կկանոնակարգվի սպանդանոցային գործունեությունը, կխստացվի վերահսկողությունը, որի արդյուքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը
Մնաց {days} օր
6 3958

Discussed 21.02.2023 - 09.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի կարգավորման նպատակը օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքի ստուգաչափման գործընթացի ապահովումն է ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
Մնաց {days} օր
0 3662

Discussed 21.02.2023 - 10.03.2023

ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանմանը վերաբերող օրենսդրական կարգավորման ապահովումն է և նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման մասով սահմանաչափերի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լորոշման 1-ին կետով հաստատված «Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի» 52-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 4007

Discussed 16.02.2023 - 03.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 4364
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: