Ministry of Economy

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 08.09.2020 - 24.09.2020

Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում, այգեգործության ոլորտի ներդրումային գրավչու­թյան բարձրացում, մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահ­պա­նվող, որակական և համային բարձր հատկանիշներով օժտված պտղի և հատապտղի արտադրություն, Ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա-ով, կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝  տարեկան 10 հա-ով, ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա-ով:
14 6967

Under development

Discussed 21.08.2020 - 11.09.2020

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝ Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)կողմից ներկայացված առաջարկությունները։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող պայմանները։
0 5620

Discussed 21.08.2020 - 06.09.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների և ջերմատան չափորոշիչների, քանակի և չափերի հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի:  
0 6813

Under development

Discussed 19.08.2020 - 03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը      ո ր ո շ ու մ     է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N1118-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի -------- -ի N –Ն որոշում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N1118-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Սահմանել, որ գերակա ոլորտում իրականացվող և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:» Որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ ․ «3․ Հաստատել՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման և այդ  ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավո­րում­­ների, դրանց բաղկա­ցու­ցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագ­նային, մասնավորապես մաքսատուրքից ազատելու արտո­նության կիրառման կարգը` համաձայն հավելվածի»։ Որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի: Որոշման 4-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
0 5772

Discussed 03.08.2020 - 24.08.2020

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ N 116 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 1998 թվականի 26 փետրվարի Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին N 116 որոշումը չի պարունակում լիազորող նորմ, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից:
0 4856

Discussed 23.07.2020 - 12.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում ՀՀ ստանդարտացման և չաձագիտության ազգային մարմին կճանաչվի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը և որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը։
0 5001

Under development

Discussed 21.07.2020 - 21.08.2020

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերը։ ՀՀ զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի սահմանել ընդհանուր կարգավորումներ զբոսաշրջային ցուցանակների ձևավորման, տեղադրման համար` առավել արդյունավետ դարձնելով ուղղության, հեռավորության և տվյալ վայրի նշանակության վերաբերյալ այցելուներին տրամադրվող ուղղորդումները, ապահովել այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս: Զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակնեը պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան և կարգավորեն դեպի այցելավայր շարժը։
1 7711

Discussed 08.07.2020 - 23.07.2020

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագիծի մշակումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ապահովման, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացի ապահովման նպատակով:
4 5025

Discussed 07.07.2020 - 23.07.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։  
0 8035