Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Economy

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 19.08.2025 - 03.09.2025

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը նախատեսում է օրենքում փոփոխություն, որով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը գործող 49-ի փոխարեն սահմանվում է 99։ Այսպիսով, օրենսդրական դաշտը կհամահունչեցվի «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի տրամաբանությանը և միջազգային փորձին՝ ստեղծելով ներդրումների ներգրավման և կապիտալի շուկայի զարգացման համար նպաստավոր պայմաններ։  
Մնաց {days} օր
0 1631

Discussed 19.08.2025 - 03.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի ««Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու առաջին անհատական կազմը հաստատելու մասին» N 1377-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի հասցեի ճշգրտում
Մնաց {days} օր
0 1576

Discussed 15.08.2025 - 30.08.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է միավորված հողամասի նվազագույն մակերեսը 3 հա սահմանելու, պետական աջակցության չափի և որոշման գործողության ժամկետի փոփոխությամբ, որը կհանգեցնի ծրագրի շահառուների և կոնսոլիդացված հողատարածքների թվի ավելացմանը:
Մնաց {days} օր
0 2087

Discussed 15.08.2025 - 01.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021  թվականի հունիսի  3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի  մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրի գործողության ժամկետը երկարաձգելու, բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը խթանելու, այգեհիմնման դեպքում աջակցության չափը նվազեցնելու և ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 2070

Discussed 07.08.2025 - 22.08.2025

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՄՁ ՖՈՆԴԻ (ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) ՓԱՅԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ծրագրի շրջանակներում պետությունն ուղղակի մասնակցում է «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին» (այսուհետ՝ Ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր գումարով՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։  Ներկայացվող նախագծով առաջարկվում է նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով ձեռք բերել Ֆոնդի հաջորդ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փայերը։
Մնաց {days} օր
0 1580

Discussed 05.08.2025 - 26.08.2025

«ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակելի կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, բնակելի կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։
Մնաց {days} օր
0 2171

Discussed 30.07.2025 - 19.08.2025

«2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ «2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Մնաց {days} օր
0 2106

Discussed 29.07.2025 - 13.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  Կառավարության որոշման նախագծերի ընդունման արդյունքում «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին հնարվորություն կտրվի տրամադրված բյուջետային վարկը մարել առանց ուշացումների, Ընկերությանը հնարավորություն կտրվի խուսափել ֆինանսական ավելի դժվար վիճակում հայտնվելուց և մասնակցելու ու պատշաճ կազմակերպելու ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացը, որը կարող է նպաստել նաև ընթացիկ տարվա խաղողի մթերման գործընթացում ակնկալվող հնարավոր խնդիրների մեղմմանը (դրանց առկայության դեպքում)։
Մնաց {days} օր
0 1948

Discussed 29.07.2025 - 13.08.2025

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում տեղական արտադրության  տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակության մակարդակը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7․0 հազ․ տոննա լոլիկ և կլուծվի ընթացիկ տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում  առկա խնդիրը։ 
Մնաց {days} օր
0 2052
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: