20.03.2023 07.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գրավիչ պայմաններ ստեղծելով՝ ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող տոհմային մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը և ապահովել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով սահմանված արդյունքային ցուցանիշները։ Բացի այդ, ակնկալվում է Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների անկման և (կամ) սանիտարական սպանդի, կամ օտարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամկետայնության և փաստաթղթերի առումով մատչելիության ապահովում։ Արդյունքում, ձեռք կբերվեն բազմաքանակ մանր եղջերավոր տոհմային կենդանիներ, բարենպաստ պայմաններ կստեղծվեն շահառուների մոտ առկա պահպանված կենդանիների հետագա մաքրացեղ բուծման, պահվածքի և խնամքի համար, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության ծավալները: 1 2 0 110
17.03.2023 01.04.2023 «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։ 3 0 0 319
16.03.2023 31.03.2023 ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ՝ սահմանելով նոր դրույթներ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկայահանումը, ինչպես նաև կսահմանվի կերային հավելումների պետական գրանցման կարգի և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները: 4 0 0 296
10.03.2023 27.03.2023 «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության, սննդամթերքի անվտանգության, կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինները կարող են ընդունել իրավական ակտեր, որոնք ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կընդունվեն և ոլորտում առաջացած խնդիրները, որոնք կարող են խաթարել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, ավելի արագ և հրատապ լուծումներ կստանան այդ թվում՝ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովումը, բույսերի կարանտին վնասակար օրգանիզմերի ներթափանցման ու տարածման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների կանխարգելումը, և նշված ոլորտներում տարվող քաղաքականությունն ավելի արդյունավետ կիրականացվի։ 6 1 0 611
07.03.2023 22.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող արտադրատեսակների համար ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ, որոշման պահանջների կիրարկումն ապահովող միջպետական ստանդարտների ցանկի փոփոխությամբ, ներառված և ուժը կորցրած ճանաչված իրավական ակտերի փոփոխությամբ, ինչպես նաև «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված ազգային իրավական ակտի առկայությամբ։ Բացի վերոգրյալից, նշված իրավական ակտը նախատեսված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածով հաստատված վերանայման համար իրավական ակտերի ցանկում։ 3 2 0 438
Under development Discussed 28.02.2023 - 20.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2022թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «1.1 Տնտեսական զարգացման քաղաքականության մշակում և իրականացում «Տնտեսական զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում միջոցառման։ Նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները՝ արձանագրելով տնտեսական քաղաքականության կարևորագույն հենասյուները, որոնց համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ոլորտային ընթացիկ և հաջորդող ռազմավարությունները։ 3 2 1 437
Discussed 27.02.2023 - 14.03.2023 «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի սպանդանոցային գործունեությունը, կխստացվի վերահսկողությունը, որի արդյուքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը 4 6 6 706
Discussed 21.02.2023 - 09.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի կարգավորման նպատակը օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքի ստուգաչափման գործընթացի ապահովումն է ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։ 5 1 0 427
Discussed 21.02.2023 - 10.03.2023 ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանմանը վերաբերող օրենսդրական կարգավորման ապահովումն է և նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման մասով սահմանաչափերի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լորոշման 1-ին կետով հաստատված «Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի» 52-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ: 3 2 0 348