Located in RA Government Discussed 04.08.2017 - 19.08.2017 Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հաշվի առնելով, որ մեծ հզորությամբ արևային և հողմային էլեկրտրակայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է կադաստրային արժեքների տարբերությունները՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն քսան միլիոն դրամը գերազանցող գումարի համար նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն:Միաժամանակ, առաջարկվում է՝ արևային և հողմային էլեկրտրակայանների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված համարել պարզեցված կարգով՝ միայն համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո: 1 0 0 8630
The draft has been accepted Discussed 21.06.2017 - 06.07.2017 Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ միգրացիոն քաղաքականության ոլորտում անցած հինգ տարիների ընթացքում իրականցվել են ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10–ի թիվ 1593–Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները: Կապված ժամանակաշրջանի ավարտի, ինչպես նաև այդ տարիների ընթացքում ի հայտ եկած քաղաքական, սոցիալ-տնտեսական նոր իրողությունների հետ, անհրաժեշտություն էր առաջացել սահմանելու ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մոտեցումները առաջիկա տարիների համար: 2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ.-ից ի վեր: Ռազմավարությունում նշված են 8 հիմնորոշ ուղղություներ, որոնք պետք է իրականացվեն 78 միջոցառումների միջոցով: Եվս մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում է ռազմավարության մոնիթորինգին և գնահատմանը: 1 0 0 10104
The draft has been accepted Discussed 02.05.2017 - 17.05.2017 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի №1060-Ա որոշում), ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Այդ նախագծով նախատեսվում է ձևավորվել թվով 31 համայնքային փունջ, որտեղ ներգրավված է լինելու թվով 380 համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարելը: 48 17 4 23500
The draft has been accepted Discussed 13.03.2017 - 28.03.2017 «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի էլեկտրոնային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եվ օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի №1595-ն եվ 2010 թվականի մարտի 4-ի n 198-ն որոշումների մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն առնչվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ: 0 0 0 9222
The draft has been accepted Discussed 24.02.2017 - 12.03.2017 «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը: 0 0 0 9618
The draft has been accepted Discussed 16.02.2017 - 03.03.2017 «Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարությունը 2016 թվականի հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը: Ռազմավարության հիման վրա մշակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները, որոնց հիմնական նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում: Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով` ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։ բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ: 1 0 0 13008
The draft has been accepted Discussed 10.02.2017 - 26.02.2017 «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը հաստատելու , 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը հաստատելու , 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրմանը, հաշվառմանը, պահպանությանը և օգտագործման կատարելագործմանը և հետագա բարելավմանը: 0 0 0 9669