Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Territorial Administration and Infrastructure

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 05.09.2025 - 21.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող օրենքի փոփոխությամբ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողները դասակարգվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություններ, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացողներ, ինչպես նաև մինչև 15 կՎտ (ներառյալ) հզորությամբ էլեկտրական ցանցին միացած մնացած բոլոր ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողներ, և զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների՝ զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող չհանդիսացող ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած մնացած սպառողներ:Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների մասով ինքնավար էներգաարտադրողի՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու կամ ինքնավար խմբում ներգրավվելու իրավունքների վերաբերյալ դրույթները իրագործելի են, երբ նրանց հաշվառման համակարգը բավարարում է շուկայի կանոններով սահմանված պահանջներին:Փոփոխություն է կատարվել բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության համար, որի չափը նախկին ոչ ավելի քան 150 կՎտ-ի փոխարեն սահմանվել է ոչ ավելի քան 50 կՎտ:Սահմանվել են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներ և զուտ բիլինգային ինքնավար խմբերը, նրանց կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքի հաշվարկման կարգը, ինչպես նաև անցումային դրույթներ մինչև  մինչև 2026 թվականի մայիսի 1-ը և դրանից հետ փոխհոսքերի պայմանագիր կնքած 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ արտադրողների համար։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 1-ին։     
Մնաց {days} օր
4 2283

Discussed 04.09.2025 - 21.09.2025

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Մնաց {days} օր
9 1091

Discussed 03.09.2025 - 18.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բերելավման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու և ի հայտ եկած խնդիրները հարթելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1135

Discussed 02.09.2025 - 18.09.2025

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
11 863

Discussed 27.08.2025 - 12.09.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ ՎԱՐԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» հրամանի նախագիծը նպատակ ունիn սահմանել կադրերի ռեզերվի վարման, գրանցման և հանելու ամբողջական և միասնական նոր կարգ, ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազա՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը և թափանցիկությունը, բարձրացնել համայնքային ծառայողների ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման արդյունավետությունը և ապահովել թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգեր՝ վերացնելով սուբյեկտիվ մոտեցումները։
Մնաց {days} օր
0 996

Discussed 25.08.2025 - 10.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական  ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետության բարձրացմանը և կհամապատասխանեցվի այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածով սահմանված նոր չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 901

Discussed 21.08.2025 - 05.09.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման հիմնական նպատակը համայնքային ծառայության մրցույթների գործընթացների մասնագիտական մակարդակի բարձրացումն է՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ, կանխարգելելով սուբյեկտիվ մոտեցումներն ու ուժեղացնելով տեղական ինքնակառավարման համակարգում արհեսատավարժության և վստահության մակարդակը։ Թեստերի կառուցվածքային և բովանդակային միասնականացումը խթանում է գնահատման գործընթացի թափանցիկությունը, օբյեկտիվությունը և վերահսկելիությունը։  
Մնաց {days} օր
2 1133
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: