Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 20.03.2017 - 10.04.2017

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայումս ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշները օրենսդրորեն սահմանված չեն: Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կլրացվի այդ բացը, կսահմանվեն  ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշները:
0 8885

Discussed 16.02.2017 - 05.03.2017

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանը՝ վեր հանելով առկա խնդիրները` հիմք հանդիսանալով հանքարդյանբերության ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման համար: Հայեցակարգում նախ ներկայացված է հանքարդյունաբերության ներկա իրավիճակը, անդրադարձ է կատարված առկա խնդիրներին, որոնք խմբավորվել են ութ հիմնական խմբերի մեջ, տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները: 
0 9173

Discussed 13.02.2017 - 28.02.2017

<Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավո­րինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ օրենսգրքի պահանջներին համապատասխան կսահմանվեն վթարների դեպքում համապատասխան լիազոր մարմիններին տրամադրվող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջները և կկարգավորվի նշված տեղեկատվության տրամադրման գործընթացը:
0 7770

Discussed 07.02.2017 - 22.02.2017

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Դիտանցումը ընդերքօգտագործման թափոնների կառավարման համակարգի բաղկացուցիչ համակարգերից մեկն է: Սույն նախագծի ընդունումը ՀՀ կառավարության որոշման տեսքով ընդերքօգտագործողներին հնարավորություն կտա ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցում իրականացնել կանոնակարգված ձևով, ավելի անվտանգ կերպով շահագործել դրանք, կանխել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, գնահատել ռիսկերը և ներկայացնել առաջարկություններ ընդերքօգտագործման թափոնների կառավարումն ավելի արդիական և կանխատեսելի դարձնելու համար:
0 9196

Discussed 03.02.2017 - 18.02.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի № 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերում ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավունքներն ու պարտականությունները ամրագրելու անհրաժեշտությունով:
0 8296