Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Justice

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 05.06.2025 - 21.06.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի ընդունման դեպքում էապես կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը։
Մնաց {days} օր
0 1971

Discussed 05.06.2025 - 21.06.2025

«Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել իրավասու մարմինների կողմից օտարերկրացի մեղադրյալից և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված օտարերկրացուց անձնագիր վերցնելու և վերադարձնելու գործողությունները:
Մնաց {days} օր
0 1588

Discussed 02.06.2025 - 24.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1440-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի (այսուհետ՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգ կամ կարգ) 6-րդ կետով սահմանած է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափը հաշվարկում է պրոբացիայի ծառայությունը՝ համաձայն կարգի 7-րդ ու 8-րդ կետերով նշված բանաձևերի, որը վեցամսյա պարբերականությամբ հրապարակվում է պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) պաշտոնական կայքէջում։ Հաշվի առնելով՝ ներտնային վերահսկողություն ու վարչական հսկողություն ապահովելու նպատակով որակյալ էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների ստեղծման համար վերջին տարիներին ներդրված միջոցները և էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման որոշակի առանձնահատկությունները, անհրաժեշտություն է առաջացել վերանայել էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման պարագայում պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսի (այսուհետ՝ օրածախս) հաշվարկման պարբերականությունն ու հաշվարկում կիրառվող բանաձևերը։ Նախագծով նախատեսվում է նոր մեթոդի ներդրմամբ պարզեցնել ու դյուրինացնել հաշվարկների կատարման գործընթացը, ինչպես նաև գործնականում կիրառելով համապատասխան ցուցանիշների ու ծախսերի ընդհանրությունը՝ ապահովել թափանցիկություն։ Որոշման նախագիծը միտված է նաև լուծելու և կարգավորելու էլեկտրոնային հսկողության ծառայություններ մատուցողի կողմից պլանավորված ու փաստացի կատարված ծախսերի կամ ընտրված ցուցանիշների էական շեղումների դեպքում օպերատիվ կերպով վերահաշվարկներ կատարելու ու օրածախսի մեծության արժանահավատության որոշման հիմնախնդիրները։
Մնաց {days} օր
0 1539

Discussed 21.05.2025 - 06.06.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով:
Մնաց {days} օր
0 1935

Discussed 21.05.2025 - 06.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը նպատակ է հետապնդում ապահովել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առավել արդյունավետ գործունեությունը և Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման ընթացակարգերի առկա կառուցակարգերի կատարելագործումը։
Մնաց {days} օր
0 1670

Discussed 13.05.2025 - 28.05.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 22-ի ՍԴՈ-1780 որոշմանը:
Մնաց {days} օր
0 1746

Discussed 12.05.2025 - 28.05.2025

«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող տարածքը հետ վերցնել Կոմիտեից և ամրացնել Ծառայությանը: Նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող չօգտագործվող տարածքը կամրացվի Ծառայությանը՝ նպաստելով Ծառայության ենթակառուցվածքների զարգացմանն ու, մասնավորապես, Լոռու մարզային մարմնի կողմից իր կանոնադրական խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը։
Մնաց {days} օր
0 1432

Discussed 12.05.2025 - 28.05.2025

«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող տարածքը հետ վերցնել Կոմիտեից և ամրացնել Ծառայությանը՝ վերջինիս աշխատանքային գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Մնաց {days} օր
0 1379

Discussed 12.05.2025 - 28.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը և պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման և բողոքների քննության մեխանիզմները:
Մնաց {days} օր
0 2298
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: