Under development Discussed 10.02.2020 - 25.02.2020 ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝ - վերանայել ու ըստ մասնագիտական կարիքների բարեփոխել ոստիկանության ծառայողների պատրաստման ու շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգը՝ թե ծրագրերի բովանդակության, և թե պատրաստման մեթոդի տեսանկյունից, - ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոոխությունների, - ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, - իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում, - հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը, - բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով, - արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։ 34 2 33 11432
Discussed 01.02.2020 - 16.02.2020 «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2020 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակն է նորմատիվներ սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի և բաժնի մասնագետի հաստիքի հաշվով: 3 0 0 1548
Discussed 24.01.2020 - 14.02.2020 «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Կոռուպցիոն հանցագործությունների քննության կենտրոնացվածության և արդյունավետության ապահովման համար առաջարկվում է ստեղծել նոր, մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն քննչական մարմին՝ Հակակոռուպցոիոն կոմիտե, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: 9 0 24 6908
Discussed 24.01.2020 - 10.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2 1 0 1833
Under development Discussed 24.01.2020 - 09.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է՝ 1) քրեադատավարական օրենսդրության շրջանակներում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն, 2) սահմանել հսկող դատախազի կողմից կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագիրը քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն, 3) ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: 4) սահմանել ծանր հիվանդության հիմքով անձին կալանքից ազատելու միջնորդագիրը մերժելու մասին հսկող դատախազի որոշման դեմ բերված բողոքը, ինչպես նաև պատժի կրումից ծանր հիվանդության հիմքով անձին ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը դատարանի կողմից քննելու սեղմ ժամկետ: 5 1 0 1867
Discussed 22.01.2020 - 06.02.2020 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է կատարելագործել անձնական երաշխավորություն խափանման միջոցին վերաբերող քրեական և քրեադատավարական կարգավորումները: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից: 4 0 0 2037
Discussed 21.01.2020 - 05.02.2020 «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: 3 0 1 2589
Discussed 20.01.2020 - 04.02.2020 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որևէ կարգավորում հողամասի սեփականատիրոջ տարածքում տեղադրված շարժական գույքի հեռացման կամ ապամոնտաժման հարցերի կանոնակարգման դեպքերի համար: Մինչդեռ, պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բավականին շատ են, իսկ ներկա կարգավորման պայմաններում բարձրացված խնդրի իրավական լուծումը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածնորով նախատեսված մեխանզիմներ են, որոնք անշարժ գույքի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս դիմել դատարան՝ պահանջելով իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից կամ վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:Հետևաբար, նման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման կամ հեռացման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, քանի որ օրենսդրությունը նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմներ չի նախատեսում: Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից: 3 3 3 2487
Discussed 10.01.2020 - 25.01.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վարչական շենքը, որը տեղակայված է ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում, բազմահարկ շինություն է, ունի 14 հարկ: Վարչական շենքում աշխատում է շուրջ 400 աշխատակից, դրանից բացի Ծառայություն են այցելում նաև բազմաթիվ քաղաքացիներ, շենքի առաջին հարկում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ կատարվում են վճարումներ պարտապանների կողմից (օրական սպասարկվում է մոտ 250 քաղաքացի, գանձված գումարը երբեմն գերազանցում է 10,0 մլն ՀՀ դրամը): ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» № 1160 որոշմամբ սահմանված զենքը և հատուկ միջոցները պահպանվում են նույն շենքում։ Մինչ 2016թ. ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեից տեղափոխվելը Վազգեն Սարգսյան 3/8 հասցե՝ տվյալ շենքի պահնորդական ծառայությունն իրականացվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից: Նախարարության տեղափոխվելուց հետո Հալաբյան 41ա հասցեում գտնվող վարչական շենքի (որը ևս ընդգրկված է արդարադատության նախարարության հաշվեկշռում) պահպանությունը ապահովվել է «Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ի միջոցների հաշվին, «Ծառայությունների մատուցման պայմանագրի» հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության թվով 6 աշխատակիցների կողմից, սակայն նույն վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատարը 18.11.2019թ. № 27/8-1258 գրությամբ Ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների և արտաբյուջետային հաստիքների կրճատման պատճառով գունդը Հալաբյան 41ա շենքի պահպանությունը չի կարող իրականացնել առանց սույն Նախագծի ընդունման: 2 3 0 2012