Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 02.02.2024 - 17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Նախագծի ընդունմամբ մրցույթի մասնակիցները մրցույթի արդյունքներով կզբաղեցնեն Պրոբացիայի ծառայության պաշտոններ: Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը Ծառայության պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջների շրջանակի սահմանման միջոցով թափուր պաշտոնների համալրմանը նպաստելն է և բավարար մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող, կադրերի ներգրավման միջոցով կադրային համալրվածության խնդրի լուծումը։
0 919

Discussed 02.02.2024 - 17.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:
2 1040

Discussed 02.02.2024 - 17.02.2024

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2 1165

Discussed 02.02.2024 - 17.02.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. ապրիլ ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
0 838

Under development

Discussed 02.02.2024 - 23.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկում տեղ գտած որոշ հիդրոօդերևութաբանական տերմինների անհամապատասխանության և չափորոշիչների հստակեցման, նոր տերմինների ներառման անհրաժեշտությամբ՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխության, գիտական ուսումնասիրությունների, դիտված երևույթների վիճակագրության վերլուծության վրա:
0 1258

Discussed 02.02.2024 - 22.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման մասին
1 1481

Under development

Discussed 02.02.2024 - 19.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-327-Ն օրենքի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է սահմանել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի  երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները:  
0 750