Drafts

In the title
Draft development authority
Type
26.06.2019 12.07.2019
«Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշումների նախագծերը   «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին։    
0 28
26.06.2019 12.07.2019
Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ոլորտը կանոնակարգող 2 իրավական ակտերում՝ «Նորաշենի» արգելոցային և արգելավայրային գոտիների բնապահպանական նպատակներով ավելի արդյունավետ օգտագործման և պահպանության իրականացման համար։
0 33
26.06.2019 12.07.2019
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ոլորտը կանոնակարգող շուրջ 140 ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում՝ բնապահպանության նախարարությունը վերանվանելով շրջակա միջավայրի նախարարության։
0 35
26.06.2019 18.07.2019
«Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի (այսուհետ՝ կարգ) 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերին համապատասխան,  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից կարող է տարկետում տրամադրվել գիտության և կրթության բնագավառների զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող և կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները: Նախագծով նախատեսվում է մինչև ուսումնառության ավարտը տարկետում տալ գիտության  և  կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և համապատասխան կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ հանդիսացող այն քաղաքացիներին, ովքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հավակնություն են ձեռք բերել:
0 328
26.06.2019 12.07.2019
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և 211-Ն որոշումներով հաստատված Սուրհանդակային կապի օպերատորի և Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերում: Մասնավորապես, սուրհանդակային առաքանու տեսակներում և այլ փոստային ծառայությունների դասակարգման մեջ ավելացնել էքսպրես-բեռը:
0 52
26.06.2019 11.07.2019
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով: Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի գույքագրումը սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների առաջին՝ սկզբնական փուլն է:
0 40
25.06.2019 11.07.2019
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների, անհրաժեշտ հասույթի կազմում ընդգրկված ծախսերի հաշվարկման մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով ունենալ ձևավորվելիք նոր շուկայական հարաբերություններին համահունչ սակագներ (մասնավորապես՝ բաշխման ծառայության մասով)։
0 93
25.06.2019 10.07.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի __________ N__ ___-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասի հիման վրա լիցենզավորված դեղատնային գործունեություն, ինչպես նաև դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող  լիցենզավորված անձանց կողմից դեղերերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացում դեղատնային գործունեության անխափան իրականացումը:
0 179
25.06.2019 11.07.2019
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է համայքներին տրամադրել արտոնություն՝ ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների վճարումը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի  չափով:»:
0 106