Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 18.04.2023 - 03.05.2023

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը:  
10 2669

Обсуждалось 18.10.2022 - 02.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով և Վարչական դատավարության օրենսգրքով որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու ժամկետի հաշվարկման սկիզբ համապատասխան դատական ակտը ստանալու պահը նախատեսելու պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը:
5 2544

Обсуждалось 03.05.2022 - 18.05.2022

««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաև արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում  արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ  դիմումի առկայության դեպքերում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննել, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել որոշ եզրույթների շտկումներ և կարգավորումների հստակեցումներ՝ ապահովելով օրենսդրության պատշաճ կիրառումը:
0 3657

Обсуждалось 12.01.2021 - 31.01.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը կարող են վերանայվել նաև այն դեպքերում, երբ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից և անձի խախտված իրավունքների վերականգնումը հնարավոր է բացառապես դատական ակտի վերանայման դեպքում։ Միաժամանակ, առաջարկվում է վերանայել Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում արձանագրող վճռի, որոշման հիման վրա ներպետական մակարդակում գործերի անվերապահ վերաբացումներ նախատեսող իրավական դրույթները՝ դատարաններին հնարավորություն տալով յուրաքանչյուր դեպքում գնահատել, թե արդյոք բացառապես գործի վերաբացմամբ է հնարավոր անձի խախտված իրավունքների վերականգնումը։ 
0 5214

Проект принят

Обсуждалось 04.12.2020 - 19.12.2020

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝ 1) Տուրքի գործող դրույքաչափերը ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը: Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների Տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև Տուրքի գանձման այլ դեպքերը։ 2) Տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25,000,000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների Տուրքի առավելագույն չափերի և նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը: Ինչպես նաև, նշվածի հիման վրա առաջարկվում է սահմանել Տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում` 15,000,000 դրամ, և վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10,000,000 դրամ։ 3) Սահմանել Տուրքի առավելագույն և նվազագույն չափերը նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար։ 4) Տարանջատել քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով Տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները` դրանք նախատեսելով միևնույն հոդվածի առանձին մասերում։ 4) Վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար Տուրքի չափերը։ 5) Փոփոխության ենթարկել նաև Տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը։ Արդյունքում, առաջարկվում է վերանայել դրույթներ, որոնք ներկայումս գործնականում չեն կիրառվում, ինչպես օրինակ, տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Օրինակ` վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և հասարակական կազմակերպության ներկայացրած հայցերի համար` շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված, ընդլայնել ալիմենտային հարաբերությունների վիճարկման դեպքում Տուրքի գծով արտոնության սահմանները, նախատեսել արտոնություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումների համար և այլն արտոնություններ։ Միաժամանակ, առաջարկվում է վճարման կարգադրություններ արձակելու համար դիմումներ ներկայացնելու համար սահմանել Տուրք: 6) Կապված նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքում եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկի ամրագրմամբ վերանայել դրանց հետ կապված արտոնությունների դեպքերը` նախատեսելով Տուրքի գանձում գործի վարույթը կարճելու և հայցը առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեպքում։ 7) Նախատեսել Տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր, երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, մերժում է այն հայցը, որով հայցվորը ազատված է եղել պետական տուրքի վճարումից, վճռաբեկ դատարանը բողոքը թողնում է առանց քննության, դատարանը գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով վարույթ ընդունելուց հետո գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին` պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում: 8) Տուրքի վերանայման գծով այլ կարգավորումներ: 9) Պայմանավորված Օրենքում կատարված փոփոխություններով, կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում։
0 5779