Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 28.06.2017 - 14.07.2017

ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1089-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունման նպատակը իրավական ակտերի համապատասխանեցումն է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին՝ սահմանելով  ինչպես դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական  գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման,  պատշաճ  արտադրական գործունեության հավաստագրի տրամադրման, այնպես էլ դեղերի արտադրության լիցենզավորման նպատակով փորձաքննության իրականացման կարգը և  անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշմամբ հաստատվող կարգերում նկարագրվում են ՊԱԳ հավաստագիր տրամադրելու, արտադրությունների լիցենզավորման նպատակով և ՊԱԳ հավաստագիր ունեցող արտադրություններում մշտապես իրականացվող դիտարկումների ընթացակարգերը, փուլերը և ժամկետները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում ընդունված պատշաճ արտադրական գործունեության կանոնները համապատասխանեցված են Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության պահանջներին, նախագծի մշակման ժամանակ հիմք են ընդունվել  նաև այդ տարածաշրջաններում ՊԱԳ համապատասխանության դիտարկման և հավաստագրի տրամադրման ընթացակարգերը:
0 11425

Обсуждалось 15.06.2017 - 30.06.2017

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1603-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ  «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N  1603-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 443-Ա որոշման 12-րդ կետի կատարմամբ:
0 7731

Обсуждалось 02.06.2017 - 19.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի N736-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 443-Ա որոշման հավելվածի 12-րդ կետում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության սահմանված ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվա­կանի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախա­գիծը:
0 7656