Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 26.02.2024 - 13.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում։ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։ Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:
0 568

В стадии разработки

Обсуждалось 24.01.2024 - 14.02.2024

Մշակութային օրենսդրության հիմունքների մասին «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտու­թյունը պայմանա­վորված է օրենսդրական դաշտի նույնականացման,  անհրաժեշտությամբ և կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրին։ Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։
0 868

В стадии разработки

Обсуждалось 27.08.2019 - 12.09.2019

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր Նախագծերի նպատակը գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է։ Օրենքները նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ  կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն է առաջացնում  օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաև արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում։   Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է` «1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով: Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է. ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ, բ) գրանցված նշանների վերաարտադրությունը:»: Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է: Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:     Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության  գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:
2 11274

Обсуждалось 25.10.2018 - 13.11.2018

<<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:
9 13665

В стадии разработки

Обсуждалось 03.11.2017 - 18.11.2017

Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագիր Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:
0 12330