Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.09.2023 - 10.10.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա վերտառությունը կրող 15-րդ հոդվածում ավելացնել քրեական օրենսգրքով նախատեսված հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի) և 277-րդ հոդվածով (բացառությամբ, երբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները:
3 1360

Обсуждалось 16.05.2019 - 03.06.2019

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կկատարվի մասնավոր հետապնդման գործերով քրեադատավարական քաղաքականության փոփոխություն, ինչը կնպաստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի նվազմանը:
1 5555