Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 26.11.2018 - 16.12.2018

«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
0 7668

В стадии разработки

Обсуждалось 27.09.2017 - 15.10.2017

«ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 206-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» N 206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի հստակեցմամբ, սահմանված` էտալոնային (արբիտրաժային) փորձարկման  լաբորատորիաների ընտրությանը ներկայացվող պահանջների պարզեցմամբ, գործընթացի արդյունքում բողոքների առաջացման դեպքում էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու բողոքարկման Հանձնաժողովի ստեղծման համար համապատասխան կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի կազմակերպման և ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ:
0 7649