Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект не принят

Обсуждалось 18.01.2024 - 06.02.2024

ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ) ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներում միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովումն է։ Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներում միջազգային կազմակերպություններին անդամակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար ռազմավարական ընտրություն է։ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշմամբ սահմանված պահանջից, որով հաստատվել է 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը (որի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն է «Անդամակցություն ՕՉՄԿ կառույցին, Օրենսդրական չափագիտության բնագավառում նորմատիվաիրավական բազայի պարբերաբար թարմացման և օրենսդրական չափագիտության ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով»)։
0 639

Обсуждалось 13.02.2020 - 05.03.2020

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ Նախատեսվում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունն իրականացնել Եվրախորհրդի N 765/2008/EC տեխնիկական կանոնակարգի ու ԻՍՕ/ԻԷԿ 17011 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան: Համագործակցել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ, հասնել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ներքո` EA, ILAC, IAF հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների ճանաչման` երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ստորագրման միջոցով: Այս համաձայնագրերը կնպաստեն արտաքին առևտրի պայմանների դյուրացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատմանը, ստեղծելով բարենպաստ պայմաններ տեղական արտադրողի համար, ապահովելով ապրանքների ազատ տեղաշարժը, բացառելով նույն արտադրանքի կրկնակի փորձարկման և սերտիֆիկացման անհրաժեշտությունը:
0 6023