Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 11.09.2023 - 26.09.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Պետական գաղտնիքի մասին օրենքով պաշտպանվող պետական գաղտնիք պարունակող վարույթներով վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերելի դրույթների ուժի մեջ մտնելը հետաձգել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, Նախագծով նաև առաջարկվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող մինչդատական վարույթում վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթները տարածվեն միայն դրանից հետո նախաձեռնված քրեական վարույթների վրա:
0 1887

Обсуждалось 12.01.2021 - 31.01.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը կարող են վերանայվել նաև այն դեպքերում, երբ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից և անձի խախտված իրավունքների վերականգնումը հնարավոր է բացառապես դատական ակտի վերանայման դեպքում։ Միաժամանակ, առաջարկվում է վերանայել Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում արձանագրող վճռի, որոշման հիման վրա ներպետական մակարդակում գործերի անվերապահ վերաբացումներ նախատեսող իրավական դրույթները՝ դատարաններին հնարավորություն տալով յուրաքանչյուր դեպքում գնահատել, թե արդյոք բացառապես գործի վերաբացմամբ է հնարավոր անձի խախտված իրավունքների վերականգնումը։ 
0 5152

Обсуждалось 06.05.2019 - 22.05.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ լրացում կկատարվի ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 478.2 հոդվածի 4-րդ մասում՝ ապահովելով դատարանի կայացրած դատավճիռները, վճիռները և որոշումները բողոքարկելու՝ դատախազի սահմանադրական լիազորություն լիարժեք իրացումը՝ նպաստելով հանձնման վերաբերյալ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի ապահովմանը:
0 6145