Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 27.12.2023 - 11.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն քննարկվող որոշման հավելվածներում առկա խնդրահարույց դրույթները՝ նպատակ ունենալով առավել հստակեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ներկայացվող պահանջները:
0 1333

Обсуждалось 03.06.2021 - 20.06.2021

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը տեսական մակարդակում կնպաստի արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, իսկ գործնականում կնպաստի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանը և միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմանը:
0 4463

Обсуждалось 12.01.2021 - 31.01.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը կարող են վերանայվել նաև այն դեպքերում, երբ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից և անձի խախտված իրավունքների վերականգնումը հնարավոր է բացառապես դատական ակտի վերանայման դեպքում։ Միաժամանակ, առաջարկվում է վերանայել Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում արձանագրող վճռի, որոշման հիման վրա ներպետական մակարդակում գործերի անվերապահ վերաբացումներ նախատեսող իրավական դրույթները՝ դատարաններին հնարավորություն տալով յուրաքանչյուր դեպքում գնահատել, թե արդյոք բացառապես գործի վերաբացմամբ է հնարավոր անձի խախտված իրավունքների վերականգնումը։ 
0 5214