Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
05.04.2024 20.04.2024
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ և ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական հիմքերը ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար, ինչը թույլ կտա ձևավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն և դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես՝ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն: Անդրադառնալով նորաստեղծ ուսումնական հաստատության նախատեսվող կառուցվածքին, հարկ է նշել, որ ուսումնական հաստատության ընթացիկ ղեկավարումն իրականացնելու է կրթահամալիրի պետը՝ ռեկտորը, իսկ կոլեգիալ կառավարումը՝ խորհուրդը: Բացի վերոնշյալ մարմիններից, ուսումնագիտական հարցերի կանոնակարգման նպատակով գործելու է նաև գիտական խորհուրդը: Ուսումնական հաստատության առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով նախատեսվում է ունենալ երեք պրոռեկտորի հաստիք, որոնք համակարգելու են՝ Կրթական քաղաքականությունը և կրթության որակի մշտադիտարկումը, Հետազոտությունները և զարգացումը, Մարդկային ռեսուրսների կառավարումն ու վարչական աշխատանքները: Նախատեսվում է ձևավորել հետևյալ համակրթահամալիրային ստորաբաժանումները՝ Կրթական ծրագրերի մշակման և շարունակական կրթության ապահովման, Ոստիկանական և փրկարարական ոլորտում պրակտիկայի վերլուծության և կրթության զարգացման, Կրթության որակի ապահովման, Միջազգային համագործակցության և հանրային կապերի, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Իրավական ապահովման, Տնտեսական և լոգիստիկայի, գնումների և ֆինանսական համակարգման, Կարիերայի, Քարտուղարություն, Ծառայության:             Ինչ վերաբերում է ոլորտային ուսումնական ստորաբաժանումներին, ապա կարևորելով բազային կուրսի վրա հիմնված շարունակական կրթության մոդելը և կրթական ծրագրերի էական առանձնահատկությունները՝ յուրաքանչյուր ուսումնական ստորաբաժանման (ոստիկանական և փրկարարական) կառուցվածքում ձևավորվելու են բազային և սպայական կրթության դեպարտամենտները, ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտները և վերապատրաստման կենտրոնները: Ոստիկանական և փրկարարական ուսումնական ստորաբաժանումների կազմում ստեղծվելու են նաև համապատասխան պրոֆիլի ամբիոններ (կրթաճյուղեր), որոնց միջոցով էլ իրականացվելու են հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը:             Նախագծերի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի ընդունել նաև դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշումները ներկայումս գործող երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման, նոր ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատելու մասին, ՆԳ նախարարի հրամանները ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին, ուսումնական հաստատության հաստիքացուցակը և կառուցվածքը սահմանելու մասին, կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին, ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին, դիմորդների ընտրության մանդատային և ընդունող հանձնաժողովների գործունեության կարգը սահմանելու մասին:             Նոր ուսումնական հաստատության ստեղծումից հետո այն կշարունակի իրականացնել արդեն սկսված կրթական ծրագրերով սովորողների ուսուցումը՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի լիարժեք իրականացումը: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է մշակել նոր ուսումնական հաստատության խնդիրներից բխող՝ ՆԳՆ ոստիկանության և փրկրարար ծառայության ու ճգնաժամային կառավարման ոլորտի կադրային պահանջարկի բավարարմանը միտված նոր կրթական ծրագրերով պետական կրթական չափորոշիչներ, որոնց ընդունումից հետո կներդրվի շարունակական կրթության համակարգը, որի պայմաններում ՆԳՆ ուսումնական հաստատությունում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար (որոշակի վերապահումներով) անհրաժեշտ պայմաններ են լինելու միջին մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը, իսկ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ են լինելու նախնական մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը:
1 902

Обсуждалось 02.02.2024 - 17.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:
2 935

В стадии разработки

Обсуждалось 16.11.2023 - 01.12.2023

«ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 4-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 4-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» և հարակից ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի, 55-րդ 7-րդ և 7.1-րդ մասերի հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կարգավորել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ընդունող և մանդատային հանձնաժողովների գործունեության կարգերը, ինչպես նաև ընդունելության և համապատասխան պաշտոններում նշանակվելու նպատակով վերապատրաստման, ներառյալ՝ վերապատրաստման մրցույթի հետ կապված հարաբերությունները:
0 930

В стадии разработки

Обсуждалось 06.06.2023 - 21.06.2023

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Պետության պարտավորությունն է պետական հանրակրթական բոլոր   ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտում կրթության որակի բարձրացման ուղղությամբ իրականացնել միջոցառումների շարք, որոնցից կարևորվում է դասավանդողների վարձատրության բարձրացումը: 
0 1627

Проект не принят

Обсуждалось 14.04.2023 - 29.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն (գիտություն) – բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաև  պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը:
0 2921

Обсуждалось 27.01.2023 - 11.02.2023

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին»       Հիմք ընդունելով  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.6-րդ ենթակետի պահանջը՝ սույն փաստաթղթով կարգավորվում են հանրակրթական  ուսումնական հաստատությունների՝ (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) օրենքով սահմանվող կրթական գործընթացի մանակիցների՝ վարչական, մանկավավարժական աշխատողների, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների  փոխհարաբերությունները՝  էթիկայի նորմերի /այսուհետ՝ էթիկայի նորմ/  շրջանակում:        Սույն փաստաթուղթը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի  մասնակիցների գործունեությունը կարգավորող  յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով, այլ ենթակա է զուտ բարոյական կարգավորման: 
37 4335

Обсуждалось 20.12.2022 - 04.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար:   Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման գործընթացները կիրականացվեն ավելի հստակեցված ընթացակարգով:
6 2446

Обсуждалось 25.11.2022 - 10.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանով կկարգավորվի միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից:
0 2331