Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 16.11.2023 - 01.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կիրականացվի ավելի հստակ կարգավորումների համաձայն։
0 992

В стадии разработки

Обсуждалось 24.05.2023 - 08.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի նորմատիվ հիմք՝ ՀՀ-ում բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագրի սահմանման, ինչպես նաև կնախատեսվի իրավադրույթ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում՝  քաղաքացիությունը դադարեցրած անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իր բնակության oրինականացման կամ ՀՀ տարածքից դուրս գալու համար։ 
0 1763

В стадии разработки

Обсуждалось 20.08.2020 - 04.09.2020

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով  նախատեսվում են հետևյալ  հիմնական փոփոխությունները՝ Ներդրվել է աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս  մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովել, ունենալ վիճակագրություն, թույլ չտալ աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկել աշխատաշուկան։ Փոխվել  է աշխատանքի թույլտվություն հասկացությունը, որը դառձել է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատաում, որի հիմքով օտարերկրացին ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ։  Սահմանվել է նոր պարզեցված ընթացակարգ՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվության  հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված, գործող՝ աշխատանի թույլտվությունը գործատուին տրամադրելու փոխարեն։  Կարգավորվել են օտարերացու կողմից աշխատանքի թույտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում՝ նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները և երաշխիքները։ Կարգավորվել են օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված իրավահաբերությունները։ Միաժամանակ, կարգավորվել և փոփոխվել են տարբեր տարընթերցման տեղիք տվող հոդվածներ,  հստակեցվել  միասնական էլէկտրոնային հարթակում աշխատանքային թույտվություն տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի գործառույթները, ինչպես նաև դրա հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը՝ օրենքի կիրարկման և իրավահարաբերությունների հստակեցման մասով։
0 6535

Обсуждалось 03.07.2018 - 18.07.2018

<Քաղաքացիական կացության ակտերի մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկությունը ստուգելու, կեղծ վկայականների շրջանառությունը բացառելու նպատակով փոխվել է վկայականների և տեղեկանքների ձևանմուշները: Վկայականների և տեղեկանքների վրա նախատեսվում է գեներացնել  համարանիշ և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիր:  Նախագծով կարգավորվում է քաղաքացիական կացության էլեկտրոնային համակարգի միջոցով վկայականների, տեղեկանքների տրամադրման գործընթացը:
1 7819