Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 02.03.2022 - 17.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Ներկայումս բացակայում են ծրագրերը, որպես սոցիալական ճանաչելու չափանիշները։ Սակայն նախարարության կողմից սոցիալական ճանաչելու չափանիշները մշակելու ընթացքում, պարզ դարձավ, որ առանց համապատասխան ընթացակարգերի սոցիալական ճանաչելու չափանիշները կիրառելի չեն, իսկ համապատասխան ընթացակարգերը մշակելու համար անհրաժեշտ է լրացնել Օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը։ Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ՀՀ ԱՍՀՆ-ի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
0 2955

Находится в правительстве РА

Обсуждалось 06.06.2019 - 23.06.2019

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հաշվի առնելով, որ ներդրումային գործունեության համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքների՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա սեփականատիրոջը իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավունքներն ամբողջ ծավալով, այդ թվում՝ գրավ դնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը:
5 9217

В стадии разработки

Обсуждалось 18.12.2017 - 12.01.2018

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներ և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագիր «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներ և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին»  ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծերի մշակում:
1 8141