Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 20.01.2022 - 04.02.2022

«ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ, սահմանելով, որ ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանվում է ՀՀ վարչապետի կողմից։Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի N 731 Ն որոշման մեջ, համաձայն որի ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների համար կսահմանվի 001 II 01 – 999 II 01 հաշվառման համարանիշերի նիշերը, քանի որ դրանք նախկինում տրամադրվել են Ոստիկանությանը և ներկայումս էլ օգտագործվում է ՀՀ ոստիկանության կողմից։
0 3457

В стадии разработки

Обсуждалось 13.05.2021 - 28.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:
0 4995

Обсуждалось 12.02.2018 - 28.02.2018

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի փաթեթը Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի հստակեցում և գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ  վերահսկողության գործառույթների իրականացման ապահովում:
0 8725