Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.07.2023 - 10.08.2023

««ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Իրավական ակտի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն տիեզերական գործունեության ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող կամ նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող  սկսնակ կազմակերպությունների համար: Նշվածն էլ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի համար։
0 1611

Обсуждалось 23.05.2023 - 13.06.2023

««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու» և ««Պետական տուրքի մասին» օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքների Տիեզերական գործունեության իրականացման տարեկան պետական տուրքի վճարումից առաջարկվում է ազատել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձանց, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։ Բացի վերոնշյալից ««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով  նախատեսված է լրացում կատարել նաև տիեզերական գործունեության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները սահմանող հոդվածում, մասնավորապես  նույն օրենքի 7-րդ կետի 1-ին մասի 1-ին կետում լրացվում է նոր ենթակետ, համաձայն որի՝ շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմինը կտրամադրի շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ տիեզերական օբյեկտի արձակման, շահագործման կամ գործունեության իրականացմանն առնչվող այլ դեպքերում տիեզերական գործունեություն իրականացնող անձին երբեմն անհրաժեշտ է լինում լիցենզավորված գործունեությունից բխող որոշ փաստաթղթեր և լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում այն տրամադրելու:
0 1808

В стадии разработки

Обсуждалось 19.04.2021 - 04.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումանբ կապահովվի ՀՀ վարչապետի 2021 թվականի մարտի 29-ի թիվ 02/10.3/9970-2021՝ գործարքի կողմերի համաձայնության դեպքում տրանսպորտային միջոցի գործող համարանիշն էլեկտրոնային գրանցմամբ նոր սեփականատիրոջը տրամադրելու մասին հանձնարականի կատարումը, որի արդյունքում նոր ձեռք բերողը կազատվի «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարի 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք, իսկ այդ համարանիշը ցանկալի համարնիշ համարվելու դեպքում նաև դրա համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից։
1 5694

В стадии разработки

Обсуждалось 05.10.2020 - 20.10.2020

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիություն չունեցող անձի հասկացության համապատասխանությունը «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով ամրագրված սահմանման, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով տրվող սահմանման հետ: Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին` օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով դարձնելու, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու, օրենսդրական բացերն ու եզրութաբանական անճշտությունները, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունները վերացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման ընթացակարգի սահմանում օրենքով:
0 5231

В стадии разработки

Обсуждалось 15.09.2020 - 30.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերի նպատակն է հանրային կառավարման և էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման որակի բարձրացումը, քաղաքացիների կողմից հանրային ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, քաղաքացի-պետություն շփումներում սուբյեկտիվիզմի նվազեցումը, էլեկտրոնային եղանակով իրականացվող վարչարարության ավելացումը, մարդկային գործոնի և հետևաբար նաև  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, հանրային հատվածում նյութական ռեսուրսների և ծախսերի խնայողությունը:
0 6069

В стадии разработки

Обсуждалось 15.09.2020 - 30.09.2020

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կսահմանվի պետական տուրքի այլ դրույքաչափ առանց նույնականացման քարտի անձնագիր ստանալու համար, ինչի արդյունքում առավել շատ թվով քաղաքացիներ կունենան նույնականացման քարտեր, հետևաբար հանրային կառավարման ոլորտում կզարգանա թվային ծառայությունների մատուցման գործընթացը, ավելի արագ և արդյունավետ կապահովվի քաղաքացիների նույնականացումը նրանց իրավունքների իրացման և ծառայությունների մատուցման ընթացքում։
0 6251

В стадии разработки

Обсуждалось 21.06.2019 - 06.07.2019

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարորդական վկայականի տրամադրման գործընթացը եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին համապատասխանեցնելու, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջ սահմանելու և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
1 8348

Обсуждалось 26.07.2017 - 10.08.2017

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացված նախագծերի փաթեթը, մասնավորապես «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագիծը նախապատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ համաձայն որի ՀՀ ոստիկանության կողմից 2015-2016թթ. մշակված երկու առանձին օրինագծերը՝ «Օտարերկրացիների մասին» և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», միավորվեցին մեկ նախագծի շրջանակներում: Բացի այդ Օտարերկրացիների մասին նոր օրենքի մշակումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը 111-րդ կետից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելու, միգրացիայի ոլորտի պետական կարգավորման համակարգը բարելավելու նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի թիվ 769-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրից:
0 11039