Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 14.04.2021 - 29.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման նախագծի ընդունմամբ կվերացվի որոշման մեջ առկա տեխնիկական վրիպակը։ Մասնավորապես, որոշման մեջ նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն կհամապատասխանեցվի ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում առկա տվյալներին, որի արդյունքում կապահովվի անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների անխոչընդոտ իրականացումը:
0 683

В стадии разработки

Обсуждалось 02.12.2020 - 17.12.2020

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ)  մշակումը բխում է  նախարարության  որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականության հրամայականից՝ ստեղծել երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու համար:     Սույն նախագծի ընդունմամբ Սյունիքի մարզում կստեղծվի «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը (50 երեխա), ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչև 18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ (100 երեխա)՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը:    
6 1226

Обсуждалось 21.09.2019 - 14.10.2019

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ------ 2019 N -Ա ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Սևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժինը կգործի առանձին՝ հարմարեցված մասնաշենքում, ինչը կհանգեցնի վերջինիս՝ սահմանված կարգով իրականացվող գործունեության արդյունավետությանը:
1 2862

Обсуждалось 26.07.2019 - 10.08.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է որոշման մեջ նշված պետական մարմինների անվանումները համապատասխանեցնել ներկայումս ըստ օրենքի գործող մարմինների անվանումներին, վերացնել համայնքների կողմից յուրաքանչյուր տարի կազմվող հողային հաշվեկշիռների ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների հետ համաձայնեցման պահանջը, վերացնել ՀՀ մարզպետների կողմից ՀՀ կադաստրի կոմիտե յուրաքանչյուր տարի ներկայացվող մարզերի հողային հաշվեկշիռների թղթային տարբերակների ներկայացման պահանջը: Նախագծի ընդունմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչուր տարի կազմվող հողային հաշվեկշիռների ներկայացման գորընթացը կպարզեցվի, կտնտեսվի ժամանակ, միջոցներ, որոշման մեջ նշված պետական մարմինների անվանումները կհամապատասխանեցվեն գործող անվանումներին:
0 2793

Обсуждалось 22.07.2019 - 06.08.2019

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ    Ներկայիս գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում մի շարք իրավահարաբերություններ, որոնցում գույքի շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա, ինչպես նաև խիստ սահմանափակվում են այդ ոլորտը  լիազոր մարմնի կողմից կարգավորելու հնարավորությունները:    Ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա:    Եվրոպական և մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններում, բացի անշարժ գույքից, գնահատման օբյեկտ են համարվում շարժական գույքը, բիզնեսը, մեքենաները և սարքավորումները, մտավոր սեփականությունը և ոչ նյութական ակտիվները, որի համար առաջարկվում է ՀՀ գնահատման գործունեության ոլորտում գնահատման միջազգային ստանդարտների կիրառումը և ՀՀ կառավարության կողմից սահմանումը:    Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը։
32 8568

Обсуждалось 13.06.2019 - 28.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է իրականացվող գործառույթների և աշխատանքների արդյունավետությունը էականորեն բարձրացնելու նպատակով պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
4 3562

Обсуждалось 05.06.2019 - 20.06.2019

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ    Ներկայումս անշարժ գույքի շուկայական գնահատման գործունեությունը կարգավորվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեության իրականացման հիմունքները սահմանված են սույն օրենքով, որը կանոնակարգում է անշարժ գույքի գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները: Սույն օրենքով սահմանված՝ անշարժ գույքի շուկայական գնահատությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական ստացած անձանց կողմից, և օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստր վարող լաիզոր պետական մարմնի կողմից անշաժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացման վրա:    Սույն կարգավորմամբ հնարավորություն կնձեռնվի մշակելու «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի անշարժ գույքի հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:    Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ  գույքի կադաստրի կոմիտեի կողմից:   Օրենքի ընդունումը հնարավորություն կնձեռնվի մշակելու «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի անշարժ գույքի հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:
0 3790

Обсуждалось 21.05.2019 - 05.06.2019

«Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոց, 8 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող շենքի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը և 0.33 հա հողամասը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին ամրացնելու հանգամանքով:
0 3342

Обсуждалось 21.05.2019 - 05.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների պահանջների կատարմամբ: 
0 2914