Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
17.04.2024 03.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ «Գնահատման գործունեության մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ՝ որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնելով և դարձնելով երկու տարի՝ անհրաժեշտություն է առաջանում նաև Որոշումը համապատասխանեցնելու կատարվող փոփոխություններին:
0 116
17.04.2024 03.05.2024
««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ։ Նախագծով նախատեսվում է նաև գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար Օրենքով սահմանված վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը վերացնել, որը թույլ կտա խուսափել ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից դասընթացների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերելու ռիսկերից։
0 140
17.04.2024 02.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­­ման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդու­նումը պայ­մա­նավորված է մի շարք բժշկական փորձաքննությունների (ռազմաբժշկական, դատաբժշկական, բժշկասոցիալական և այլն) ընթացքում իրականացվող գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համապատասխան տարբերակով արխիվային տեղեկատվության պահպանման անհրաժեշտությամբ: Քաղաքացիների բժշկական փորձաքննությունների ընթացքում փորձաքննություն իրականացնող մարմիններին բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվում են գործիքային ախտորոշիչ հետազոտությունների վերաբերյալ համապատասխան բժիշկ մասնագետների եզրակացությունները, մինչդեռ փորձաքննական աշխատանքների, ինչպես նաև տարբեր վարույթային գործերի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում հետագայում ձեռք բերել վերոնշյալ հետազոտությունների ժապավենները, լուսապատճենները (լուսանկարները), էլեկտրոնային կրիչները:
0 52
17.04.2024 02.05.2024
«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99  000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրերին դասվող ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ) արտահանումը արգելվում է վեց ամիս ժամկետով։
0 108
17.04.2024 02.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/191-2023 արձանագրության 3-րդ կետի 3.15 ենթակետի (ձեռնարկել միջոցներ սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների որակի վերահսկողության ուժեղացման ուղղությամբ՝ ապահովելով նաև արձանագրված թերությունների վերացման հաշվետվողականություն և արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ) կատարումն ապահովելու հանգամանքով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակի բարձրացմամբ և ծրագրերի որակի նկատմամբ հետևողական և պատշաճ վերահսկողության իրականացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին աճել են համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի թվաքանակը և դրանցում արձանագրվող խնդիրները: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև նրանով, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով «մարզպետարան» և «մարզպետարաններ» բառերը փոխարինվել են «մարզպետի աշխատակազմ» և «մարզպետների աշխատակազմեր» բառերով:
0 100
17.04.2024 07.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի հանձնաժողովի կազմի արդիականացումը, և կազմում ընդգրկված յուրաքանչյուր գերատեսչության, կազմակերպությունների՝ այդ թվում գիտական և կրթական կենտրոնների մասնագետների լիարժեք և ամբողջական աշխատանքների կատարումը։
0 134
17.04.2024 03.05.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեխնածին հանքավայր հասկացությունը, կարգավորել հաշվեկշռային պաշարներ չպարունակող հանքավայրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կանոնները, սահմանել հետևանքներ այնպիսի դեպքերի համար, երբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվում են ծրագրում ամրագրված ցուցանիշներից շեղումներով, ՀՀ կառավարության և ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում ամրագրել տեխնածին հանքավայրերի արդյունահանման իրավունքի տրամադրման կարգի, գետերի ափերին գտնվող հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության և ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների հաշվարկման կարգի, այլ ոլորտներում իրականացվող շինարարությանը զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման կարգի, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում ամրագրվող հիմնարար տեխնոլոգիական ցուցանիշների և դրանցից շեղման թույլատրելի չափերի, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերի սահմանման իրավասությունը։ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ոչ մետաղական օգտակար հանածոների այն հանքավայրերը, որոնց պաշարները հաստատվել են 2021 թվականից առաջ, նախքան ընդերքօգտագորման իրավունք տրամադրելը պետք է ենթարկվեն պաշարների վերագնահատման։ Սահմանվում են հետևանքներ այն իրավաբանական անձանց և դրանց իրական շահառուների համար, որոնք նախկինում հանդիսացել են օրենսգրքով սահմանված դեպքերով դադարեցված ընդերքօգտագործման իրավունքի կրողներ, կամ իրական շահառումներ։
0 131
17.04.2024 05.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը ունենա վարչական ակտի կայացման հնարավորություն, ինչպես նաև իր գործունեության չխոչընդոտող այլ հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ համապատասխան ոլորտի ստուգաթերթերում։
0 166
17.04.2024 02.05.2024
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխություններով: Օրենքի ընդունմամբ վերաիմաստավորվել է «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ» հասկացությունը, որը հնարավորություն կտա սահմանելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք՝ բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։  Վերանայվել են սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հետ կապված իրավակարգավորումները, այդ թվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտագրվելու պայմաններն ու ժամկետները,  ինչպես նաև  սովորողի կրթության արդյունավետ կազմակերպման, տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ծավալային ցուցանիշները։  Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան բարելավելու  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման մասին է։  Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրակրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:
0 123