Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
25.04.2024 10.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1217-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշման հավելվածից հանել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը
0 36
23.04.2024 08.05.2024
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությամբ, որը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը:
0 247
23.04.2024 29.05.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ           Ներկայումս  Որոշմամբ կանոնակարգված են մի շարք պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, սպասարկման և շահագործման գործընթացները։  Որոշման ընդունումը նպատակ ունի ամբողջությամբ կանոնակարգել հանրային իշխանության բոլոր մարմիններին հատկացվող տրանսպորտային միջոցների  հատկացման, շահագործման, ձեռքբերման գործընթացները։
0 221
23.04.2024 08.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 փետրվարի 16-ի N 136-Ն որոշման նախաբանում՝ սահմանելով, որ որոշումը բխում է  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ, 260-րդ, 263-րդ և 406.1-ին հոդվածներով սահմանված կարգավորումներից։
0 337
23.04.2024 08.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Ծառայությանը իրավունք վերապահել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պարզաբանում տալու:
0 201
22.04.2024 07.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին:
1 354
22.04.2024 08.05.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի ցանկի հստակեցումն է:
0 185
22.04.2024 07.05.2024
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխությամբ նախատեսվում է  իրականացնել ֆինանսկան ծախսերի խնայողություն, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի, մարզային թերթերի ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական կայքէջերով հասանելի դարձնել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթն ու հարցաշարերը։
0 203
22.04.2024 07.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման նպատակով մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովում, դրանց մարզման պայմանների բարելավում:
0 167