Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 07.03.2019 - 23.03.2019

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Տեխնիկական զննության գործընթացի կանոնակարգում և դրա նկատմամբ վերահսկողությունը բարձրացում
2 1299

Обсуждалось 15.02.2019 - 03.03.2019

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին« Սույն օրենքի ընդունումը նպատակ ունի ապահովել համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող, փաստորեն հասարակական հիմունքներով աշխատող հանրային պաշտոնյաների կողմից վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունքի իրականացումը, որը երաշխավորված է Սահմանադրության 57-րդ հոդվածով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին ընդգրկել 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում:
1 1561

Обсуждалось 13.11.2018 - 02.12.2018

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում: Այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորման և գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում:
4 1402

В стадии разработки

Обсуждалось 12.11.2018 - 27.11.2018

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է մաքսային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը: Նախագծի շրջանակներում «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով: Միաժամանակ, սահմանվել է մաքսային ծառայողների կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը:
0 1448

В стадии разработки

Обсуждалось 05.11.2018 - 20.11.2018

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից դեեպի երրորդ երկրներ արըահանվող սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման համար պետական տուրքի չափաքանակներ:
1 1788

В стадии разработки

Обсуждалось 29.10.2018 - 14.11.2018

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենք   «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ գույքի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող կազմակերպության հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
16 3766

Обсуждалось 29.10.2018 - 14.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գովազդի մասին օրենքում կատարելով օրենսդրական փոփոխություններ նախատեսվում է սահմանափակել ալկոհոլի գովազդը՝ կրճատելով ալկոհոլի սպառումը թիրախ խմբերի շրջանում, նվազեցնելով հնարավոր բացասական ազդեցությունը բնակչության առողջության վրա։  
0 2030

Обсуждалось 05.10.2018 - 20.10.2018

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ ՀՀ Կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների  կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար,  թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման  միջոցով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հանրության շրջանում ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, նրա ընկալումներում արդարության վերականգնմանը, և ի վերջո ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը։
14 15646