Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
09.04.2024 30.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-Ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի ընդունմամբ։
0 393
02.04.2024 22.04.2024
ՀՀ կառավարության 10.02.2022թ. № 155-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական կանոնակարգում նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներառման, համապատասխանության գնահատման գործընթացի հետ կապված հստակեցման և արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը լրացնելու մասով։
0 548

В стадии разработки

Обсуждалось 25.03.2024 - 12.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին»  № 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին 
0 414

В стадии разработки

Обсуждалось 19.03.2024 - 08.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման նպատակը՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ 34-Ն օրենքին համապատասխանեցումն է։
0 543

Обсуждалось 29.01.2024 - 16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ձևավորմամբ նախատեսվում է պետական անտառներում, անտառային հողերում և համապատասխան բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության լիազորությունները վերապահել Ծառայությանը, իսկ վերահսկողությունը կշարունակի իրականացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պետական անտառներում, անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում պաշտպանության լիազորություններն իրենց իրավասությունների սահմաններում կիրականացնեն շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվող 6 ՊՈԱԿ-ները։ Վերոգրյալով պայմանավորված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող ՊՈԱԿ-ների և Ծառայության գործառույթների կրկնություններից ու նմանություններից խուսափելու նպատակով, Կառավարության որոշման նախագծով առանձնացվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության գործառույթները՝ դրանք օրենքի ուժով վերապահելով Ծառայությանը։ Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության առարկան և նպատակը՝ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնության տարեգրության վարման, բնական պաշարների կայուն օգտագործման, անտառաշինական աշխատանքների իրականացման, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման ապահովումն է:
1 879

В стадии разработки

Обсуждалось 06.12.2023 - 22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:      
1 952

Обсуждалось 04.12.2023 - 20.12.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում  է մշակել և ընդունել Բնակչության պետական ռեգիտրի մասին հատուկ օրենք, որը կկարգավորի դրա բովանդակությունը, իրավական նշանակությունը, հասանելիությունը, տվյալների կենսաշրջանը (արխիվացման և/կամ ոչնչացման քաղաքականություն, պահպանման քաղաքականություն և ժամկետներ և այլն) և այլ հարաբերություններ:Իրավական հիմք ստեղծել Բնակչության պետական ռեգիտրում քաղաքացու կյանքում կատարվող իրադարձությունների գրանցման համար, ներառյալ՝ դրա օրինական իրավունքի ապահովումը:
0 2053