Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 12.03.2024 - 28.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-536-Ն օրենք (այսուհետ՝ Օրենք), որի 3-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ, որի նկատմամբ վերահսկողությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 244.7-րդ հոդվածի համաձայն՝ վերապահվել է տեսչական մարմնին։ Միաժամանակ 2023 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատելու և QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը սահմանելու մասին» N 451-Ն որոշումը: Հետևաբար հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ին կետով հաստատված N1, N3 և N31 հավելվածների ստուգաթերթերը խմբագրելու։
0 535

Обсуждалось 12.03.2024 - 28.03.2024

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունումը պայմանավորված է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչության կողմից փորձարկման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ նմուշների ապահովման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC), կաննաբիդիոլի  (CBD) և կաննաբինոլի ստանդարտ նմուշներ։ Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում, որպեսզի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվեն առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի, քանի որ գործող օրենսդրության շրջանակներում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման ստորաբաժանման կողմից արտադրական կանեփում տետրահիդրոկաննաբինոլի (THC) քանակական որոշման փորձարկումների իրականացումը անհնար է:
0 493

Обсуждалось 23.02.2024 - 09.03.2024

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայումս տեսչական մարմնի լիազորություներն ամրագրող միակ իրավական ակտերը տեսչական մարմնի կանոնադրությունը և «Տեսչական մարմինների մասին» օրենքն է, իսկ տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացման գործընթացը կարգավորող միակ օրենսդրական ակտը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքն է: Մինչդեռ, կրթության բնագավառում պետական վերահսկողությունն ունի այս բնագավառի յուրահատկություններով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք առանձին օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն: Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավական կարգավորումները՝ 1.կրթության բնագավառում տեսչական վերահսկողության նպատակները և խնդիրները. 2.կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները. 3.որպես կրթության որակի նկատմամբ տեսչական մարմնի վերահսկողության ինքնուրույն ձև նախատեսվում է տեսչավորումը, որպես կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ, որն ուղղված է առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը կամ առկա խնդիրների բացահայտմանը:
3 549

Обсуждалось 06.02.2024 - 22.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնոկարգել սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացնելու հնարավորություն սահմանող իրավակարգավորումներ:
0 919

Обсуждалось 19.12.2023 - 04.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է խմբագրել տրանսպորտային անվտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար համապատասխան ստուգաթերթի՝ հարցերը և դրանց հղումները համապատասխանեցնելով ներկայիս օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
0 812

Обсуждалось 19.12.2023 - 04.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասով պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ:
0 756

Обсуждалось 15.12.2023 - 31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ շարադրել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը՝ «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ստուգման վերաբերյալ» («ԱՏԳԱԱ 7113-7115 ծածկագիր կամ G46, G47, ՏԳՏ դասակարգչին համապատասխան») N 29 հավելվածը. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների ստուգման վերաբերյալ» (C24.41.3 դասակարգչին համապատասխան») N 30 հավելվածը:                                                                                                     
0 1086

Обсуждалось 17.11.2023 - 04.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա: Ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 7 հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա:     Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ Որոշման N 20 հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա:      Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի  08-ի թիվ 905-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1795-Ն որոշման մեջ, որով սահմանվել նոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների ստուգման ստուգաթերթում:       Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի թիվ 957-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1546-Ն որոշումը և հաստատվել է կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին նոր տեխնիկական կանոնակարգը, որով սահմանվել են նոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման ստուգաթերթում:  Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտներում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 05-ից և 13-ից  կփոխվեն և միաժամանակ կհաստատվեն նոր պահանջներ, ինչ էլ իր հերթին անհրաժեշտ է ամգրագել ստուգաթերթերում՝ կանխարգելելով ոլորտներում առաջացող ռիսկերը:      Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով արդիական իրավական ակտից հարցեր՝ մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներին, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար:       Նախագծի ընդունման նպատակն է հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ոլորտների նոր պահանջներ բովանդակող ստուգաթերթերը, որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել նշված ոլորտներում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն:      
0 918

Обсуждалось 18.10.2023 - 03.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում  է լրամշակել  տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին, ինչպես նաև խմբագրել N 16-րդ հավելվածով սահմանված ստուգաթերթը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման մասով սահամնված պահանջներին:  
0 1348