Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 19.11.2020 - 09.12.2020

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Բասկետբոլի ՀՀ հավաքական թիմին  տարկետում տալու մասին 
0 649

Обсуждалось 16.09.2020 - 01.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացում է կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության     և    գիտության    բնագավառներում     նշանակալի     նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետում․ համալսարանի անվան մեջ բաց թողնված «Վրիժ» բառը:    
0 1436

В стадии разработки

Обсуждалось 24.08.2020 - 08.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով երկարաձգվում է քաղաքացի Ս․ Քյուրումյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։
0 1741

Находится в правительстве РА

Обсуждалось 16.07.2020 - 31.07.2020

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից  տարկետում տալու վերաբերյալ:
11 3789

Обсуждалось 03.07.2020 - 18.07.2020

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  հնարավորություն ընձեռելու կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:
0 1518

В стадии разработки

Обсуждалось 11.05.2020 - 29.05.2020

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ հավաքական թիմի անդամներին տարկետում տալ 
0 1479

В стадии разработки

Обсуждалось 07.05.2020 - 27.05.2020

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ ՆԱԽԱԳԻԾ         ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ   ------ --------------------------- 2020 թ. №         -Ա   ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ  ԵՎ  ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ  ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ   Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22 րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը ու 6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին. 1)  Էմիլ Հենրիի Պետրոսյանին (ծնված` 2001 թվականի օգոստոսի 22-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27), 2) Ռոմեն Հովհաննես Ժան  Լիոնել  Ռաֆայելի Պասքինյուսին (ծնված` 2001  թվականի սեպտեմբերի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27)։            
0 1483

Обсуждалось 04.05.2020 - 19.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի               N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու նպատակով:
9 2716