Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 02.10.2023 - 18.10.2023

««ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ տվյալների միասնական հաշվառման հանգամանքը, սահմանել, որ նման հաշվառումն իրականացվում է ՍԷԿՏ համակարգի միջոցով, նախատեսել համակարգից օգտվելու և դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:
0 1308

Обсуждалось 25.09.2023 - 10.10.2023

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից և պայմանավորված է պետական գույքի կառավարման ոլորտում 2024-2026 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ:
0 2010

Проект не принят

Обсуждалось 20.09.2023 - 08.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումեր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է, որ Կոմիտեի կողմից մարմիններից հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու ենթակա են յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամը չգերազանցող տրանսպորտային  միջոցները։ Ընդ որում հետ վերցվող տրանսպորտային  միջոցների նկատմամբ արժեքային սահմանափակումները սահմանվել են` ելնելով գույքը հետ վերցնելու և հանձնելու կամ ամրացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների քանակը հնարավորինս կրճատելու պայմանից։
0 1257

Обсуждалось 21.08.2023 - 05.09.2023

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների՝ արդի դասակարգման պահանջներին համապատասխանող ցանկը
1 1502

Проект не принят

Обсуждалось 14.08.2023 - 29.08.2023

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
0 1449

Обсуждалось 11.08.2023 - 26.08.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ համայնքների մի մասում ներկայումս պետական ոչ առևտրային կազմակերպություններիտնօրեններ զբաղեցնում են նաև ավագանու անդամի պաշտոններ, ինչը ոչ միանշանակ է մեկնաբանվում«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրային ծառայության մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների կարգավորումների շրջանակում:«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելումասին» օրենքի նախագծով առաջարկվում է այդ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների 3-րդ մասերումկատարել լրացումներ, որոնք կնախատեսեն բացառություն ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից համայնքիավագանու անդամի պաշտոն զբաղեցնելու համար:
1 1299

Находится в Национальном Собрании РА

Обсуждалось 18.07.2023 - 02.08.2023

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները Ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ բարեգործություն իրականացնող սուբյեկտներին նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ:
0 1623