Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 09.06.2023 - 29.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 984-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման նապատակն է կարգավորել   մարզական զանգվածային միջոցառումների հաշվետվությունների ընդունման գործընթացում երբեմն առաջացող անհամապատասխանություններից և խուսափել  խնդիրներից:
0 1482

Обсуждалось 08.06.2023 - 23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԴԱԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԴԱՐՎԵՍՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի միջոցառումը՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), նախատեսվում է  «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային  կազմակերպությունը վերակազմակերպման ձևով միավորել «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային  կազմակերպությանը:
0 1685

В стадии разработки

Обсуждалось 25.05.2023 - 10.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հանրակրթության պետական չափորոշչում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիներին Տավուշի մարզի 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-11-րդ դասարաններում նոր չափորոշչի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը միտված՝ որոշակի դրույթների ձևակերպումներ  վերանայելու կամ լրացնելու անհրաժեշտությունից:
2 2859

Обсуждалось 15.05.2023 - 05.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹ        Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։
0 3447

Обсуждалось 12.04.2023 - 04.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Կառավարության 2021թ. ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշման մեջ՝ սահմանելով բացառություն նշված որոշման հավելվածով սահմանված ցանկում ներառված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող, դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի՝ մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը մեկ կիլոմետր հատվածի համար։
0 2205

В стадии разработки

Обсуждалось 29.03.2023 - 13.04.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է` 1.ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պայմանագրերի կնքման ժամկետի երկարացման արդյունքում թիվ 3 հավելվածում ընդգրկված բնակելի տարածքների բնակիչներին նվիրատվության պայմանագրեր կնքելու հնարավորության տրամադրմամբ, 2.Թիվ 2 հավելվածում ընդգրկված, բայց չբնակեցված բնակելի տարածքների՝ հավելվածի ցանկից հանմամբ, դրանով իսկ հնարավորություն տալով արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ անբարեկարգ, անմխիթար, երբեմն նաև վթարայնություն ունեցող տարածքների հետագա կառավարման ուղղությամբ, 3.Բնակեցված, սակայն հավելված 2-ի ցանկում չընդգրկված նոր բնակելի տարածքի ընդգրկմամբ, ինչը հնարավորություն կտա այնտեղ բնակվող քաղաքացիների հետ կազմակերպել նվիրատվության գործընթաց:
0 1794

В стадии разработки

Обсуждалось 16.02.2023 - 03.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
0 2147

Находится в правительстве РА

Обсуждалось 13.02.2023 - 28.02.2023

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ լրամշակված նախագիծ Նախագծով առաջարկվում է. - սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը. - նախատեսել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման կառուցակարգ, - նշված ստուգումն իրականացնելու համար իրավասու մարմին դիտարկել Արդարադատության նախարարությունը. -  սահմանել նաև նշված ստուգման իրականացման կարգը և ժամկետները:
0 2720