Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 22.02.2023 - 10.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապեության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կառավարության պետաիրավական նախարարական կոմիտեի բնականոն գործունեությունը՝ կոմիտեի կազմում նախատեսելով համապատասխան նախարարի ներկայացվածությունը և դրանով իսկ ծածկելով քննարկման առարկա հանդիսացող ոլորտային հարցերի շրջանակը։  
0 2245

Обсуждалось 07.02.2023 - 22.02.2023

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով  հստակեցվում են գիտության ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Նախատեսվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ, կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը, լրամշակվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը և այլն: Փոփոխությունների նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:
4 3659

Проект не принят

Обсуждалось 16.11.2022 - 01.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2014 թվականի մայիսի 19-ին: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) պետական համակարգի նոր մարմին է, որի ստեղծումը նորություն էր Հայաստանի Հանրապետության պետաիրավական համակարգում: Կոմիտեի ձևավորման և գործունեության ժամանակահատվածում պարզվեց, որ Օրենքում առկա են մի շարք բացթողումներ, հակասություններ, որոնք էապես ազդում են Կոմիտեի գործունեության արդյունավետության, տվյալ մարմնում ծագող վարչաիրավական և աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բնականոն գործունեության համար:
0 2295

Обсуждалось 07.09.2022 - 22.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ:
0 2392

Обсуждалось 25.08.2022 - 09.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, կսահմանվեն բարձրագույն խմբի պաշտոններին համարժեք կոչումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության համար:
1 2722

Обсуждалось 13.05.2022 - 28.05.2022

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով Կադաստրի կոմիտեի համակարգում կենտրոնացված արխիվ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 918-Ա և 2021 թվականի հունվարի 14-ի N 8-Ն որոշումներով ամրացված ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի N 8-1/2 հասցեում գտնվող 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկաբարձագինեկոլոգիական եռահարկ մասնաշենքը՝ 0.33 հա հողատարածքով, և Բանակի N 8-8 հասցեում գտնվող 2,601.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքը՝ 0.62499 հա հողատարածքով վերադարձվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ արդյունքում վերջինիս հետ համատեղ նոր տարածք ձեռք բերելու գործընթացի դիտարկման հնարավորությամբ:
0 3398

Обсуждалось 06.05.2022 - 21.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է որպես պետական պահպանության շենքերի ցանկում ընդգրկել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի երկու հասցեներում (ք. Երևան, Վաղարշյան 13ա և ք. Երևան, Մոսկովյան 1) գտնվող շենքերը:
0 2618

Обсуждалось 07.03.2022 - 22.03.2022

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանելու մասին»ընդունմամբ կկատարվեն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ինչպես նաև կապահովվեն Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք ու պատշաճ գործունեության պայմանները։
0 3669

Обсуждалось 19.02.2022 - 06.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահել որոշակի տեսակի հանցագործությունների քննությունը, իսկ մնացյալ կոռուպցիոն հանցագործությունների Կոմիտեի ենթակայությանը վերապահելու համար նախատեսել որոշ վավերապայմաններ, այն է՝ եթե կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։
0 3532