Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 30.09.2021 - 15.10.2021

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած, ինչպես նաև քննարկվող օրենքների առանձին կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ:  
1 5206

Обсуждалось 28.07.2021 - 13.08.2021

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը և վճարման կարգը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են որպես պետական վարչական պաշտոններ այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:
0 5361

Обсуждалось 08.06.2021 - 24.06.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ընդլայնվում է հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակը, հստակեցվում են զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և  վերաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
0 4144

Обсуждалось 03.05.2021 - 18.05.2021

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ։ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:
0 5733

Обсуждалось 10.02.2021 - 26.02.2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանա¬գրային զին¬ծա¬¬ռա¬յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին      Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանա­գրային զինծառայողների կողմից կրած նյութական վնասի փոխհատուցման գործընթացը։
0 5522

Обсуждалось 05.02.2021 - 20.02.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն կարգավորվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող կամ մասնակցած անձանց համապատասխան տեղեկանքի տրամադրման, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողին, ամուսնուն և (կամ) զավակին (զավակներին) նրանց կողմից վճարված (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձն ապահովելու նպատակով սահմանվում է, որ  որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 3-րդ հավելվածի այն կարգավորումները, որոնք վերաբերում էին ավել վճարված դրոշմանիշային վճարները վերադարձնելու ընթացակարգին, գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից:
0 5848

Обсуждалось 08.09.2020 - 23.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է հստակեցնել Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների իրային ապահովության չափաքանակներում ներառված իրային պարագաների շրջանակը և օգտագործման ժամկետները:
0 5643

В стадии разработки

Обсуждалось 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան 2019 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-112-Ն օրենքի  ընդունմամբ:  Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան սահմանվել է. եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019թ. հուլիսի 25-ը` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար: թաղման նպաստ է վճարվում նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում: ուժը կորցրած է ճանաչվել N 1 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերը, ըստ որի` համատեղությամբ աշխատելու դեպքում մասնակի կենսաթոշակ չէր նշանակվում:  Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:          
1 6505

В стадии разработки

Обсуждалось 10.09.2019 - 25.09.2019

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակը Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) համակարգերի զինծառայողների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահելն է։ ՀՀ Վարչապետի աշխատակազմում 05.04.2019թ. կայացած խորհրդակցության արդյունքում հանձնարարվել է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու հարցը։ Նախագիծն ընդունվելու դեպքում Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակները կսկսի նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը։    
0 5876