Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 12.07.2023 - 28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել ատեստավորման ժամ­կետ­նե­րի, ատեստա­վոր­ման 2 փուլերից յուրաքանչյուրի կազմակերպման և ացկացման, ատես­տա­­վորման արդ­­յուն­քում կայացված գրավոր եզրակացությունների հետևանքների, դրանք ծա­ռա­յողին պար­տա­դիր ծանոթացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքների և կա­յաց­ված գրա­վոր եզրա­կա­ցության բողոքարկման հետ կապված հարցերը:
0 1511

В стадии разработки

Обсуждалось 11.07.2023 - 27.07.2023

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։
4 2513

Обсуждалось 08.07.2023 - 23.07.2023

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 48 ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 848-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-557-Ն սահմանադրական օրենքների կիրարկումը:
0 1709

Обсуждалось 30.06.2023 - 16.07.2023

ՏԻԳՐԱՆ ՄՀԵՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻՆ ԳԵՂԱՄԻ ՏՈՆԻԿՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական  ծառայությունից  ազատել հետևյալ անձանց՝ Տիգրան Մհերի Դավթյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 25-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փող., տուն 36). Մարտին Գեղամի Տոնիկյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան փող., 16 շ., բն. 4). Տիգրան Սպարտակի Քարամյանին (ծնվ.՝ 1997 թվականի մարտի 06-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, ք. Գորիս, Վանքի տափ, փող., 10 շ., բն. 6). Տիգրան Արամի Սարգսյանին (ծնվ.՝ 1997 թվականի հուլիսի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Վ.Համբարձումյան փող., 9 շ., բն. 29):  
0 1688

Обсуждалось 19.06.2023 - 04.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման մեջ համապատասխան լրացումներ և փոփոխություն կատարելու միջոցով որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկը շարադրել նոր խմբագրությամբ։
0 1686

Обсуждалось 19.06.2023 - 05.07.2023

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ՔՐԻՍՏՈՒՍ ՎԵՆԱՆՏՈՒՍԻ ԻՎՈՒԻՆ, ՆԱՅԱԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԹԻԿՆԻԶՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԳՐԻՆՑԵՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը  և Էդուարդ Արթուրի Բագրինցևը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու  են   ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին, իսկ Արսենի Մարտունի Պետրոսյանը հրավիրվել է ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով, մասնակցելու է ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
0 1518

Обсуждалось 14.06.2023 - 30.06.2023

ԳՐԱՆՏ-ԼԵՈՆ ԱՂՎԱՆԻ ՌԱՆՈՍԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի մայիսի 11-ի N  ՆՀ -155-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել: Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:
0 1573

Обсуждалось 09.06.2023 - 25.06.2023

ՌԱՖԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ԿԱՐԼԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ, ՌՈՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԻՍՐԱԵԼՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ԳՈՌ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ, ՆԱՎԱՍԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական  ծառայությունից  ազատել հետևյալ անձանց՝ Ռաֆայել Գառնիկի Հարությունյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 18-ին, հաշվառման հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ասլանյան փող., տուն 26): Տիգրան Կարենի Ղուկասյանին (ծնվ.՝ 1996 թվականի հոկտեմբերի 14-ին, հաշվառման հասցեն՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Թամազյան փող., տուն 15). Սուրեն Ռաֆիկի Լևոնյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 08-ին, հաշվառման հասցեն՝ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Աբովյան փող., տուն 73/1 տուն). Ռոմիկ Արմենի Ղազարյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 06-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 3աշ., բն. 18). Տիգրան Արմանի Մուղնեցյանին (ծնվ.՝ 1996 թվականի հուլիսի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան փող., 23 շ., բն. 10). Դավիթ Սամվելի Իսրայելյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ավետիսյան 70, բն. 47). Հայկ Արթուրի Դանիելյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 19-ին, հաշվառման հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Աբովյան փող., 28 շ., բն.16). Գոռ Արծրունի Փիլիպոսյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 4-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբելյան փող., 8/3 տուն). Նավասարդ Կարենի Վարդանյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 08-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Վրացական  6, բն. 42). Գևորգ Տիգրանի Մնացականյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունվարի 23-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ,  ք. Վանաձոր, Բաթումի փող., 15 շ.,  բն. 38). Կարլեն Վաղարշակի Ոսկանյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Մոլդովական 44/2 շ., բն. 23):        
1 2000

В стадии разработки

Обсуждалось 06.06.2023 - 21.06.2023

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման վերաբերյալ կանոնակարգումներ, մասնավորապես սահմանվել է, որ դրանք կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի կամ մեկ այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։ Արդյունքում ստացվում է, որ հարկային ծառայության պաշտոններ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` ժամանակավոր, զբաղեցնող անձինք հանդիսանում են պետական ծառայողներ, ուստի վերջիններիս վրա ևս կտարածվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը:
0 1576