Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.05.2020 - 09.06.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ։
0 6186

В стадии разработки

Обсуждалось 16.03.2020 - 01.04.2020

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսում­նական հաս­տատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիս­տրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների
1 7121

Проект принят

Обсуждалось 03.12.2019 - 18.12.2019

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կարգավորում և հստակեցնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ինպես նաև հնարավոր է դարձնում ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և նպաստում Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության ոլորտի առաջընթացին ու դինամիկ զարգացմանը:
77 37412

В стадии разработки

Обсуждалось 09.08.2019 - 26.08.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը: Ի հավելումն, նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած  եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության լրիվությունը և արդյունավետությունը, կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:
94 29242

В стадии разработки

Обсуждалось 01.03.2019 - 17.03.2019

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատոցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 1355 տեղ, որից 91-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
0 7720

В стадии разработки

Обсуждалось 30.05.2018 - 14.06.2018

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ   Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկներին   տարկետում  տալու վերաբերյալ:     
0 7240

В стадии разработки

Обсуждалось 26.03.2018 - 10.04.2018

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների հաստատելու մասին: «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով  ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
0 10041