Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 23.12.2025 - 08.01.2026

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 610

Обсуждалось 23.12.2025 - 07.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների անվանումների մեջ «մանկապատանեկան մարզադպրոց»  արտահայտությունից հանվում է «մանկապատանեկան» բառը:
Մնաց {days} օր
0 661

Обсуждалось 23.12.2025 - 07.01.2026

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի չօգտագործվող տարածքների բացահայտումն է՝ համայնքների կողմից իրականացվող դիտարկումների հիման վրա: Որը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:  
Մնաց {days} օր
0 813

Обсуждалось 23.12.2025 - 07.01.2026

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը․
Մնաց {days} օր
0 618

Обсуждалось 23.12.2025 - 07.01.2026

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հոդված 157․19. Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից օրենքով նախատեսված գործունեության սահմանափակումների պահանջները խախտելը 1.     Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը` 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:                             2.    Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կազմած նախագծերի փորձաքննություն իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը` 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:                             3.     Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից իր, կամ իր մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), կամ վերջիններիս կամ իր հիմնադրած կամ իր մասնակցությամբ (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնելը կամ՝ դրանցում ներգրավվելը (բացառությամբ երաշխավորության դեպքերի)՝ 1)     առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:                              
Մնաց {days} օր
0 504

Обсуждалось 23.12.2025 - 07.01.2026

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է լիցենզավորման գործընթացի ծավալուն և համապարփակ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ձևավորել տնտեսվարող սուբյեկտ և սպառող փոխկապակցված ծառայություններ՝ լավագույն հասանելի նորարարական ու տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ և հնարավորինս արագ ապահովել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման թվայնացման վերափոխումը: Այս համատեքստում օրենքի կիրարկման ընթացքում առաջ են եկել մի շարք կարգավորումների հստակ սահմանելու անհրաժեշտություն:
Մնաց {days} օր
0 499

Обсуждалось 23.12.2025 - 07.01.2026

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է և օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացումը և հստակեցումը: Միաժամանակ նախատեսվում է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում խթանել ՀՀ քաղաքացիություն ունեցող նոր աշխատողների ներգրավումը: Նախագծի ընդունման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել առավել նպաս­տա­վոր պայմաններ: 
Մնաց {days} օր
0 1015

Обсуждалось 23.12.2025 - 09.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 305-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշումն ուժըկորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների կատարումը:
Մնաց {days} օր
0 659

22.12.2025 16.01.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանության գվարդիայի՝ օբյեկտների պետական պահպանություն իրականացնելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու իրավասությամբ օժտված ստորաբաժանումում գործող ծառայությունը՝ մոնիթորինգի կենտրոնը, այլևս գործելու է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կառուցվածքում։
Մնաց {days} օր
0 524
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: