Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство образования, науки, культуры и спорта

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 21.11.2025 - 06.12.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՈԱԿ-Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով փոփոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպաիրավական ձևը, մասնավորապես՝ ոչ առևտրային կազմակերպության փոխարեն սահմանվել է հիմնադրամ կազմակերպաիրավական ձևը, դրան համապատասխան փոփոխվել են կառավարման համակարգը, լիազորությունները, խնդիրները և այլն, որը ստեղծում է անհրաժեշտություն կազմակերպության նոր կանոնադրության հաստատման, ժամանակավոր կառավարման մարմինների ձևավորման մինչև օրենքին և կանոնադրության համապատասխան նոր կառավարման մարմինների ձևավորումը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կազմակերպության գործունեությունը գործող նորմատիվ իրավական ակտերի շրջանակում։
Մնաց {days} օր
0 1273

Обсуждалось 21.11.2025 - 06.12.2025

Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու  հանգամանքով: 
Մնաց {days} օր
0 1166

Обсуждалось 20.11.2025 - 06.12.2025

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով
Մնաց {days} օր
1 1355

Обсуждалось 19.11.2025 - 05.12.2025

Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
1 1038

Обсуждалось 18.11.2025 - 03.12.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Նախագծով առաջարկվող լրացումները միտված են կարգավորելու այն իրավահարաբերությունները, որոնք առաջանում են այն դեպքերում, երբ գործող կարգով սահմանված ժամկետներում առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթը չի ապահովում նվազագույն շեմը հաղթահարած որևէ հայտ, ապա հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանվող «Օտար լեզու» առարկայի դասագրքերը կարող են ստեղծվել տվյալ օտար լեզուն որպես պետական լեզու ունեցող երկրի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատան աջակցությամբ՝ կողմերի միջև կնքված համագործակցության համաձայնագրի կամ հուշագրի շրջանակներում։   
Մնաց {days} օր
4 1071

Обсуждалось 17.11.2025 - 02.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մնաց {days} օր
2 1439

Обсуждалось 17.11.2025 - 02.12.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի № 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համարՀՀ ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով մի շարք քաղաքացիներին տրված տարկետումը՝ ՀՀ ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով
Մնաց {days} օր
0 796

Обсуждалось 17.11.2025 - 03.12.2025

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փոփոխությունները վերաբերում են պետական մշակութային կազմակերպու­թյունների աշխատողների վերապատրաստման և ատեստավորման արդյունքում հա­վելավճարների, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերա­բերյալ ուղենիշային կարգերի, պետություն-մասնավոր համագործակցության և համաֆինանսավորման սկզբունքների և չափորևոշիչների, ՊՈԱԿ-ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանը, դրույքաչափերի փոփոխության խնդիրների առավել մոտարկված ձևակերպումների սահմանմանը և հստակեցմանը:
Մնաց {days} օր
0 835

Обсуждалось 14.11.2025 - 30.11.2025

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ՝ «Դպրոց»), անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացմանընթացակարգը։ Այն կիրառվելու է այն դպրոցների նկատմամբ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ի և համապատասխան առարկայական ծրագրերի հիման վրա։
Մնաց {days} օր
0 1032
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: