Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 28.02.2024 - 14.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով իրավական ակտերի ձևակերպումները համապատասխանեցվում են  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներին։  
1 641

Проект принят

Обсуждалось 28.02.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սևան համայնքի տարածքում բնակելի և ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման և տեղական վճարներ սահմանելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական ակտ, որը հնարավորություն կտա ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում հստակեցնել ոլորտային գործընթացները և կարգավորել վարձավճարների գանձման գործառույթները, որը միաժամանակ համայնքային բյուջեի եկամուտի աղբյուրներից մեկն է և սահմանված է օրենքով:  Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2024թվականին ևս ապահովել համայնքային բյուջեի եկամուտները և աշխատել կանոնակարգված՝ համաձայն առկա օրենքների:
0 501

В стадии разработки

Обсуждалось 27.02.2024 - 13.03.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում լիազոր մարմնի կողմից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներկրման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացությունը տրամադրելու կամ մերժելու փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները կհամապատասխանեցվեն միմյանց։
0 865

В стадии разработки

Обсуждалось 27.02.2024 - 20.03.2024

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման նպատակը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավասությունները սահմանելը և  2023 թվականի մայիսի 3-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքին համապատասխանեցնելն է:  
0 782

Обсуждалось 27.02.2024 - 13.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը Որոշման կիրառման ընթացքում վերհանված խնդիրներին համապատասխան անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների իրականացմամբ ներմուծման գործընթացը հստակեցնելը և առավել պարզ ու հարմար դարձնելն է:
7 1684

В стадии разработки

Обсуждалось 26.02.2024 - 13.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում։ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։ Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:
0 752

Обсуждалось 26.02.2024 - 12.03.2024

«Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել և գործարկել սնանկության վարույթում աճուրդների էլեկտրոնային եղանակով իրականացման համակարգը՝ սնանկության էլեկտրոնային համակարգին համահունչ, կարգավորել այդպիսի աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացները:
0 1326