Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 06.02.2024 - 21.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024թ. բյուջեն հաստատելու մասին»  համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2024-2026 թվականների  համայնքի միջին ժամկետ ծախսային ծրագիրը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի 5-րդ կետի և  «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ 3-րդ մասի պահանջներով:  Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը: Համայնքի 2024թ-ի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև  «Տեղական ինքնակառավարման  մասին»  2002թ-ի  մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021թ-ի հոկտեմբերի 4-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման  մասին»  օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով  ձևավորվել է Սևան միավորված համայնքը: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են  յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի և գյուղական բնակավայրերի  բյուջեներ մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների  վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու  համայնքի համաչափ և կայուն զարգացումը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ների զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
0 780

Обсуждалось 06.02.2024 - 22.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնոկարգել սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացնելու հնարավորություն սահմանող իրավակարգավորումներ:
0 971

В стадии разработки

Обсуждалось 06.02.2024 - 21.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգի մանրամասները։
6 824

В стадии разработки

Обсуждалось 06.02.2024 - 21.02.2024

«ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁևԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ՝ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» և հարակից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներմուծումը և արտահանումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար։ Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների պահեստավորումը և տեղափոխումը և մի շարք այլ գործունեության տեսակներ կապված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների հետ նույնպես կբերվեն լիցենզավորման դաշտ։
1 772

Обсуждалось 06.02.2024 - 21.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N531-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ծրագրի փոփոխման նապատակը դա համապատասխանեցումն է Կառավարության ծրագրի ժամկետներին և զարգացման ուղղություններին։  
1 829

Обсуждалось 06.02.2024 - 21.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված« Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին»  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի  փետրվարի 6-ից փետրվարի 20-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին» որոշման նախագծի հանրայինքննարկում:  
0 570

Обсуждалось 05.02.2024 - 20.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1217-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1217-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կռավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել պրոբացիայի ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը։
0 962