Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 04.01.2024 - 24.01.2024

Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։
0 1637

Обсуждалось 04.01.2024 - 19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատել Խաղողի տնկարկ թեմատիկ շերտի ստանդարտը և հատկանիշները։ Որոշման մեջ կատարվող լրացումը հնարավորություն կտա ստանալ տեղեկատվություն խաղողի այգիների ճշգրիտ տեղադրության վայրի, յուրաքանչյուր խաղողի տնկարկի ագրոնոմիական բնութագրի (տնկման տարեթիվ, սորտ, մակերես) և բերքի կանխատեսվող քանակի մասին, բարելավել խաղողի մթերման գործընթացը, ստանալ խաղողի արտադրության ճշգրիտ ծավալների մասին տեղեկատվություն և իրականացնել վերահսկում, խաղող վերամշակող ընկերությունները կունենան վիճակագրական տվյալներ, բոլոր շահագրգիռ կողմերի համար կապահովվի երկրատեղեկատվական տվյալների հասանելիություն։ Ակտի նորմատիվ բնույթը պայմանավորված է փոփոխվող ակտի՝ նորմատիվ իրավական ակտ լինելու հանգամանքով։
0 1541

Обсуждалось 04.01.2024 - 19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ծրագրի իրականացման մեխանիզմները, կշարունակվի խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը, ոռոգման և կարկտապաշտպան առաջադիմական համակարգերի ներդրումը, ջրավազանների կառուցումը և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի, այդ թվում հատիկաընդեղենների արտադրությունը։ Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակը։
0 1417

Обсуждалось 04.01.2024 - 19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1939-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի ապահովել տարածաշրջանում շրջանառվող դաբաղի հարուցչի տիպերի նկատմամբ փորձաքննության իրականացումը, համաձայն իրավական հիմքերի։ Նախագծի ընդունման արդյունքում կգնահատվեն հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, հանրապետության տարածքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման և տարածման կանխումը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում կբարելավի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։
0 1243

В стадии разработки

Обсуждалось 03.01.2024 - 18.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։
2 1001

В стадии разработки

Обсуждалось 03.01.2024 - 18.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1672-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի կատարումը՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահելով Ներքին գործերի նախարարին։
0 810

В стадии разработки

Обсуждалось 03.01.2024 - 18.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 9-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 29-ի թիվ 9-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի ՀՀ ոստիկանության պետի 2013թ․ ապրիլի 29-ի թիվ 9-Ն հրամանը։
0 772

Обсуждалось 03.01.2024 - 18.01.2024

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու պետական պարտքի ոլորտի իրավական կարգավորման արդիական համակարգ` միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ:
0 730

В стадии разработки

Обсуждалось 29.12.2023 - 15.01.2024

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման  համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել պետական մարմնի՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով:
0 2243