06.03.2021 21.03.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Երեխայի զարգացման կենտրոն» ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար Կազմակերպության գույքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի Երևան համայնքին։ 0 0 0 55
05.03.2021 26.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակաուղղված են քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի այլ ժամանակ՝ հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման հնարավորությանը։ 1 0 0 91
04.03.2021 19.03.2021 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում լրացում կատարելու դեպքում հանցագործությունների սուբյեկտների ցանկում կներառվեն աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց, որով կկարգավորվի վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը: Միաժամանակ, առաջարկվում է կարգավորում տալ նաև «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում, որտեղ կսահմանվի, որ աշխարհազորայինները ևս, ինչպես դա կարգավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում՝ կներառվեն զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում: 0 1 0 178
04.03.2021 19.03.2021 «ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 04/02/2021թ. «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը հաստատելու մասին» N 142-Լ որոշման 3-րդ հավելվածի 13-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: 0 0 0 186
04.03.2021 19.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 31.10- «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆ ՀՀՇՆ 31.10- «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծման արդի պահանջները, ներառյալ նմանատիպ օբյեկտների կոնստրուկտիվ համակարգի հաշվարկները, նախագծումը, կառուցումը, արդիականացումը և անվտանգ շահագործում` հաշվի առնլով հանրապետության երկրաբանական և բնակլիմայական պայմանները, կիրառվող շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, ժամանակակից տեխնոլոգիաները, բնութագրերն ու առանձնահատկությունները, սանիտարատեխնիկական պայմանները, սանիտարահիգիենիկ պահանջները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության պահանջները: 0 1 0 105
04.03.2021 19.03.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք Նախագծով կկարգավորվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայությունն՝ ըստ որի Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ներառված որոշ հանցագործություններով նախաքննությունը, բացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների քննիչներից, կիրականացնեն նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչները: 0 0 0 87
04.03.2021 19.03.2021 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: 1 1 0 366
04.03.2021 19.03.2021 «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ: 2 0 0 287
04.03.2021 19.03.2021 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք Առաջարկվող «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածում, ի թիվս այլ մարմինների ղեկավարների, ովքեր իրենց կողմից ղեկավարվող մարմնում ունեն խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի պաշտոններ, կներառվեն նաև Քննչական մարմինների ղեկավարների պաշտոնները, քանի որ ՀՀ կառավարության 04.09.2014թ.-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա և ՀՀ վարչապետի 11.06.2018թ.-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշումների համաձայն, ներկայումս նշված պաշտոններն առկա են Քննչական Կոմիտեում և փաստացի համալրված են: Հիշյալ լրացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.12.2020թ.-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-494-Ն օրենքի և ՀՀ Վարչապետի կողմից 15.02.2021թ.-ին ընդունված թիվ 128-Ա որոշման պահանջներից, որով կապահովվի իրավական որոշակիություն: 0 0 0 108