Добавить в избранное

Проект принят

ՀՀՇՆ 31 - 03 - 2018 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ 31-03-2018 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում) ծրագրին հավանություն տալու մասին» N 8 նիստի արձանագրային որոշմամբ, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N122-Ն որոշման 2-րդ հավելվածի   96-րդ կետի 2-րդ ենթակետով, նախատեսված է մշակել «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի (այսուհետ` շինարարական նորմեր), որը իրականացվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից հայտարարված գնանշման հարցումով մրցույթում հաղթող ճանաչված «Հայնախագիծ» ՓԲԸ աշխատանքային խմբի կողմից, « Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակման աշխատանքների կատարման NՀՀՔՊԿ-ԳՀԱՇՁԲ17/1-2 պայմանագրի հիման վրա:

Շինարարական նորմերի մշակման առաջնահերթությունը պայմանավորված է ՀՀ տարածքում գործող ՍՆԻՊ «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի պահանջների զարգացման և արդիականացման անհրաժեշտությամբ:

Շինարարական նորմերի նախագծում սահմանվել են հասարակական շենքերի և սենքերի հիմնական խմբերն ու հիմնական պահանջները ծավալահատակագծային լուծումների, հակահրդեհային միջոցառումների, տարահանման ուղիների, բնական և արհեստական լուսավորության, ինժեներական սարքավորումների և այլ խնդիրների վերաբերյալ:

Շինարարական նորմերը սահմանում են նաև տարբեր գործառնական նշանակության շենքերի շենքերի և շինությունների օգտակար մակերեսների, շինարարական ծավալների, կառուցապատման մակերեսների և շենքերի հարկայնության հաշվարկի կանոնները:

Շինարարական նորմերի պահանջները ուղղված են շենքերի և շինությունների անվտանգության մակարդակի և դրանց գործառնական նշանակության համապատասխանության աստիճանի բարձրացմանը, էներգետիկ ծախսերի նվազեցմանը, շահագործման բնութագրերիորոշման միասնական մեթոդների կիրառությանը, վտանգավորության ռիսկերի նվազեցման և այլպահանջների ապահովմանը:

Շինարարական նորմերում ներառված միկրոկլիմայի պահանջները ապահովում են շենքերի և շինությունների հուսալիությունն իրենց շահագործման ամբողջ ընթացքում:

Շինարարական նորմերի պահանջները նպաստում են նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը, նոր մեթոդական սկզբունքների ներդրմանը,շենքերի ու շինությունների շահագործման բնութագրերինորմավորմանը և դրանց ներկայացվող պահանջների սահմանմանն ու անվտանգության պահանջների ապահովմանը:

Շինարարական նորմերի նախագիծը քննարկվել և գրախոսվել են շահագգրգիռ մարմինների` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների,Երևանի քաղաքապետարանի և մասնագիտական կազմակերպությունների` «Երևաննախագիծ» ՓԲԸ, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ, «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի» կողմից, որոնց առաջարկությունների և դիտողությունների հիման վրա շինարարական նորմերի նախագծը լրամշակվել է:

  • Обсуждалось

    23.05.2018 - 13.06.2018

  • Тип

    Приказ решение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 16965

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

04.06.2018

3. Առավել ծավալուն առաջարկություններ կներկայացնենք համապատասխան ընթացակարգի համաձայն առաջին խմբագրությամբ նորմատիվը շրջանառության մեջ դնելու ժամանակ: Մինչ այդ առաջարկում ենք նաև. ա) Հրամանի 2-րդ կետը գրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ « 2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001թվականի հոկտեմբերի 1-ի նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» պարբերությունը փոխարինել «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» պարբերությամբ:» Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ. N 82 հրամանով են ամրագրվում ՀՀ տարածքում գործող նորմերը: բ) Հավելվածի 2-րդ կետից հանել «հիմնանորոգում» բառը, քանի որ այդ բառի սահմանումը չի նախատեսում այնպիսի աշխատանքներ, որի արդյունքում պարտադիր են ծավալահատակագծային փոփոխություններ: գ) 2-րդ կետի (բացի հանրակրթական նշանակության) արտահայտությունը հակասում է 5-րդ կետի պահանջին, համաձայն որի՝ նշված հրամանի նորմերը տարածվում են 1-ին հավելվածի ցանկում ներառված հասարակական շենքերի հիմնական խմբերի վրա, օրինակ՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և 1-ին հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետ: դ) ներառել 1-ին հավելվածի ցանկում առկա օբյեկտների նույնականացման կանոնները: ե) գյուղական բնակավայրերի համար առանձին դրույթներ նախատեսել 51 և 235 կետերից բացի այլ կետերում նույնպես: Օրինակ՝ անընդունելի է հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվող գյուղական համայնքների խանութների համար պարտադիր պահանջ ընդունել 15-րդ կետի պահանջը՝ «շենքերի մուտքերի նվազագույն բարձրությունը 2.4մ» կամ 28-րդ կետի պահանջը՝ «Հասարակական շենքերում պետք է նախատեսել ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման համակարգեր» և այլն: զ) «Հիմնավորում բաժնում» «Շինարարական նորմերի նախագիծը քննարկվել» բառերը, «շահագրգիռ մարմիններ» և «մասնագիտական կազմակերպություններ» եզրույթները համապատասխանեցնել ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 59-րդ կետի պահանջներին և տրամաբանությանը: է) Հրամանի նախագծում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

04.06.2018

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը հաստատելու հրամանի վերաբերյալ առաջարկում է. 1.Հրամանի նախագիծը հետ կանչել և ներկայացնել միայն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, որի կարգավորող նորմերից մի քանիսը կներկայացնենք ստորև. ա) ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի հետևյալ կետերը՝ 57. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակումն իրականացնում են մշակող կազմակերպությունները՝ դրանց մշակման տեխնիկական առաջադրանքում նշված ժամկետներում և հետևյալ փուլերում. 1) …… 2) 2-րդ փուլ՝ շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա առաջին խմբագրության քննարկում և փոփոխությունների կատարում: Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների վերջնական խմբագրության կազմում: Կարծիքների ամփոփագրի նախապատրաստում և ներկայացում համակարգող մարմնին: 58. Առաջին փուլում՝ համակարգող մարմինը, շինարարական նորմեր կամ կանոնների հավաքածուներ մշակող կազմակերպության հարցումների հիման վրա, նրան տրամադրում է ելակետային տվյալներ՝ ներառյալ միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական, ինչպես նաև ազգային փաստաթղթերի պատճեններ, որոնք անհրաժեշտ են նորմատիվ փաստաթղթի առաջին խմբագրությունում հաշվի առնելու համար: 59. Մշակող կազմակերպությունը՝ հաշվի առնելով այդ տվյալները, ապահովում է փաստաթղթի նախագծի առաջին խմբագրության մշակումը և պարզաբանման հետ համատեղ՝ պայմանագրով նախատեսված ժամկետում էլեկտրոնային տարբերակով ներկայացնում համակարգող մարմնին՝ հանրային քննարկման համար: Հանրային քննարկումն իրականացնելու համար համակարգող մարմինը և մշակող կազմակերպությունը նախագծի նյութերը գրությամբ ուղարկում են համապատասխանաբար` տվյալ փաստաթղթի տարածման ոլորտի պետական կառավարման մարմիններին ու շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև տեղադրում են իրենց պաշտոնական կայքում: Հանրային քննարկման համար շահագրգիռ կազմակերպությունների անվանացանկը մշակող կազմակերպությանը տրամադրում է համակարգող մարմինը: 60. Հանրային քննարկումների համար ժամկետը (ոչ պակաս մեկ ամսից) նշվում են համակարգող մարմնի և մշակող կազմակերպության փաստաթղթերի նախագծերն ուղեկցող նամակներում: 66. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը կազմակերպում է մշակող կազմակերպության կողմից ներկայացված շինարարական նորմերի նախագծի քննարկում` գործող օրենսդրության և տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանության մասով և կազմում է դրա ընդունման հրամանի նախագիծը: 68. Համակարգող մարմնի կողմից նախապատրաստած շինարարական նորմերի հաստատման հրամանի նախագծում պետք է տրված լինի այն գործողության մեջ դնելու ամսաթիվը և դրա գործողության մեջ դնելու հետ կապված գործողությունը դադարեցնող կամ գործող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին դրույթները: 72. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը շինարարական նորմերի (կանոնների հավաքածուի) հաստատումից (հավանության տալուց) առաջ իրականացնում է դրանց հաշվառումը և հատկացնում է փաստաթղթերի նշագրի հերթական համարը: բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն հիմնավորում, որտեղ հստակ կներկայացվի կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը, կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը, այդ թվում միջազգային փորձը և նախկինում գործող նորմի և առաջարկվող նոր տարբերակի հիմնական տարբերությունները: 2. Վերանայել ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակման համար ծախսված պետական միջոցների նպատակահարմարությունը, քանի որ ներկայացվել է ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի թարգմանված կամ, լավագույն դեպքում, տեղայնացված տարբերակը, որում գրեթե ամբողջությամբ արտացոլվում է՝ բացառությամբ որոշ հղումների, գործող նորմերի պահանջները: Կարծում ենք, որ նմանատիպ աշխատանքները ամբողջությամբ տեղավորվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների շրջանակներում: Ներկայացնենք վերոնշվածը հիմնավորող մի քանի փաստեր. ա) հայերեն տարբերակում՝ l. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ 1.Սույն «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) սահմանում են մինչև 16 հարկ բարձրությամբ հասարակական նշանակության շենքերի տեղադրմանը, շենքերի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքին, շենքային համալիրներին, գործառական խմբերի կազմակերպմանը, սենքերի կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներին, լուսավորմանը, ինժեներական կահավորանքին, ինչպես նաև շենքերի ներքին միջավայրի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները: 2.Սույն շինարարական նորմերը տարածվում են Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող կամ գործառնական նշանակության փոփոխման ենթակա հասարակական նշանակության (բացի հանրակրթական նշանակության) շենքերի ու շինությունների նախագծման վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից։ 3.Հանրակրթական նշանակության շենքերի ու շինությունների նախագծման խնդիրները կանոնակարգվում են ՀՀՇՆ 31-03.03 շինարարական նորմերով: 4.Սույն շինարարական նորմերը տարածվում են նաև բնակելի շենքերում ներկառուցվող ու սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող հասարակական բնույթի սենքերին, որի համար լրացուցիչ պետք է պահպանել ՀՀՇՆ 31-01 շինարարական նորմերի պահանջները: ռուսերեն տարբերակում՝ Настоящие нормы и правила распространяются на проектирование общественных зданий (высотой до 16 этажей включ.) и сооружений, а также помещений общественного назначения, встроенных в жилые здания. При проектировании помещений общественного назначения, встроенных в жилые здания и встроенно-пристроенных к ним, следует дополнительно руководствоваться СНиП 31-01-2003. Размещение в общественных зданиях и сооружениях помещений иного назначения допускается при условии соблюдения экологических, санитарно-эпидемиологических и противопожарных требований, соответствующих общественным зданиям. Перечень основных групп зданий и помещений общественного назначения, на которые распространяется данный СНиП, приведен в обязательном приложении 1*. բ) ռուսերեն տարբերակում՝ 1.2*. Уменьшение от норм площадей, установленных для отдельных помещений или групп помещений, не должно превышать 5%; для помещений, встроенных в жилые дома, - 15%. 47. հայերեն տարբերակում՝ Առանձին շենքերի կամ շենքերի խմբերի մակերեսների համար նախատեսված նորմերի նվազեցումը թույլատրվում է մինչև 10%, իսկ բնակելի շենքերում ներկառուցվող շենքերի համար՝ 15%: Նորմերի նշված նվազեցումները չպետք է վատթարացնեն տվյալ սենքի գործառման ընթացքը: գ) հայերեն տարբերակում՝ 13. Շենքերում ներկառուցվող մինչև 40 մարդ տարողունակությամբ սոցիալական սպասարկման օբյեկտների և մինչև 250 մ2 առևտրային մակերեսով առևտրային օբյեկտների բարձրությունը թույլատրվում է ընդունել ներկառուցվող (այդթվում բնակելի) շենքի հարկի բարձրության չափ: ռուսերեն տարբերակում՝ 2. Высоту помещений в общественных зданиях общей вместимостью до 40 чел., а предприятий розничной торговли торговой площадью до 250 м допускается принимать по высоте этажа жилого здания, куда они встраиваются. դ) ռուսերեն տարբերակում՝ 9*. Торговая площадь магазина определяется как сумма площадей торговых залов, помещений приема и выдачи заказов, зала кафетерия, площадей для дополнительных услуг покупателям. հայերեն տարբերակում՝ 19. Խանութի առևտրային մակերեսը որոշվում է որպես առևտրի սրահների, պատվերների ընդունման ու ձևակերպման շենքերի, սրճարանային սրահների, հաճախորդներին լրացուցիչ ծառայություն մատուցելու շենքերի գումարային մակերես: և այլն…. ե). ռուսերեն տարբերակում՝ 3.55*. Системы газоснабжения общественных зданий следует проектировать в соответствии со СНиП 42-01-2002 и Правилами безопасности в газовом хозяйстве. Установка газового оборудования в кухнях детских яслей-садов, буфетах и кафе театров и кинотеатров не допускается. В лечебных и амбулаторно-поликлинических учреждениях допускается предусматривать централизованное газоснабжение только в помещениях службы приготовления пищи, центральных заготовочных, лабораториях и стоматологических поликлиниках, размещаемых в отдельно стоящих зданиях. հայերեն տարբերակում՝ 35. Հասարակական շենքերի կենցաղային գազամատակարարումը պետք է նախատեսել ըստ ՀՀՇՆ 1V-12.03.01 շինարարական նորմերի պահանջների: 36. Գազի սարքավորումների տեղադրումը բուժկենտրոնների ստացիոնար և բուժական մասնաշենքերում, սննդի ներկառուցված սենքերում, թատրոնների ու կինոթատրոնների բուֆետներում ու սրճարաններում չի թույլատրվում: 37. Բժշկական գազամատակարարման համակարգը պետք է նախատեսվիմիայն ստացիոնար և միջամտություններ (վիրահատություն, ծնունդ, ինտենսիվ բուժում և այլն գործողություններ) ենթադրող հիվանդանոցաին մասնաշենքերում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

04.06.2018

3. Առավել ծավալուն առաջարկություններ կներկայացնենք համապատասխան ընթացակարգի համաձայն առաջին խմբագրությամբ նորմատիվը շրջանառության մեջ դնելու ժամանակ: Մինչ այդ առաջարկում ենք նաև. ա) Հրամանի 2-րդ կետը գրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ « 2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001թվականի հոկտեմբերի 1-ի նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» պարբերությունը փոխարինել «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» պարբերությամբ:» Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ. N 82 հրամանով են ամրագրվում ՀՀ տարածքում գործող նորմերը: բ) Հավելվածի 2-րդ կետից հանել «հիմնանորոգում» բառը, քանի որ այդ բառի սահմանումը չի նախատեսում այնպիսի աշխատանքներ, որի արդյունքում պարտադիր են ծավալահատակագծային փոփոխություններ: գ) 2-րդ կետի (բացի հանրակրթական նշանակության) արտահայտությունը հակասում է 5-րդ կետի պահանջին, համաձայն որի՝ նշված հրամանի նորմերը տարածվում են 1-ին հավելվածի ցանկում ներառված հասարակական շենքերի հիմնական խմբերի վրա, օրինակ՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և 1-ին հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետ: դ) ներառել 1-ին հավելվածի ցանկում առկա օբյեկտների ույնականացման կանոնները: ե) գյուղական բնակավայրերի համար առանձին դրույթներ նախատեսել 51 և 235 կետերից բացի այլ կետերում նույնպես: Օրինակ՝ անընդունելի է հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվող գյուղական համայնքների խանութների համար պարտադիր պահանջ ընդունել 15-րդ կետի պահանջը՝ «շենքերի մուտքերի նվազագույն բարձրությունը 2.4մ» կամ 28-րդ կետի պահանջը՝ «Հասարակական շենքերում պետք է նախատեսել ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման համակարգեր» և այլն: զ) «Հիմնավորում բաժնում» «Շինարարական նորմերի նախագիծը քննարկվել» բառերը, «շահագրգիռ մարմիններ» և «մասնագիտական կազմակերպություններ» եզրույթները համապատասխանեցնել ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 59-րդ կետի պահանջներին և տրամաբանությանը: է) Հրամանի նախագծում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»:

Узнать больше