Добавить в избранное

Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակաման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

 «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ - ՏԵՂԵԿԱՆՔ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը: «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 20.02.2018թ. թիվ 41.3/[438768]-18 հանձնարարականի` կից ներկայացվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 5-րդ հավելվածով հաստատված առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 11-րդ կետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները: Թեպետ հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերություններում բժշկական կադրերի ընտրության գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշմամբ, իրականում ավագ բուժաշխատողների սահմանված կարգով աշխատանքի ընդունումը առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերություններում իրականացնում է բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը) և փաստացի այդ որոշումը չի իրականացվում տարբեր պատճառներով: Ստացվում է, որ կամ պետության կողմից սահմանված կարգավորումները անտեսվում են, կամ չկա դրա վերահսկողության մեխանիզմներ, ինչն առավել քան անթույլատրելի է:

Կարգավորման նպատակը: Սույն նախագծի նպատակն է վերահսկելի դաձնել առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերությունների բուժանձնակազմի աշխատանքի ընդունման հետ կապված հարաբերությունները, բացառել պետական մասնակցությամբ բուժհիմնակների գործադիր մարմինների կողմից կամայական որոշմամբ կադրեր ընտրելու  հնարավորությունը, ինչպես նաև օրենսդրական հիմքեր սահմանել բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության վերաբերյալ հսկողություն իրականացնելու համար:

Միաժամանակ, նոր կարգի ընդունմամբ բուժաշխատողների համար պարտադիր է դառնում էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնականում այն կիրառելու հմտություններ ունենալու, կլինիկական ուղեցույցներին, պացիենտի վարման գործելա­կար­գերին և ընթացակարգերին պատշաճ տիրապետելու պահանջները:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կողմից:

Ակնկալվող արդյունքը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերությունները առավել որակյալ, բանիմաց, առողջապահության համակարգի գործունեության ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և բուժման ընթացակարգերին տիրապետող բժշկական մասնագետներով ապահովում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների բժշկական սպասարկման որակը, թափանցիկությունը և կառավարման արդյունավետությունը:   

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագիծն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

«Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում: 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ վերջիններում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:  

  • Обсуждалось

    26.03.2018 - 16.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9343

Принт

Предложения

Սարգիս Ավագյան

15.04.2018

Ինչով է հիմնավորվում, որ այս կարգ չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա¬կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն¬ների համալրման գործընթացի նկատմամբ: Երեք տարին բավականաչափ ժամանակ է և այդ ժամանակահատվածի համար, կարծում եմ, պետք է գործի նույն կարգը:

Սարգիս Ավագյան

15.04.2018

Մրցույթի մասին հայտարարության առումով, ավելի նպատակահարմար կլինի, որ որպես պարտադիր պայման այն հրատարակվի Առողջապահության նախարարության պարբերականում: Դա մի կողմից կօգնի, որպեսզի գումարները գնան հենց նախարարության բյուջե, մյուս կողմից էլ փնտրողը վստահ կլինի, որ ցաքուցրիվ տարբեր պարբերականներում փնտրելու փոխարեն, փնտրի հենց նախարարության պարբերականում:

Սարգիս Ավագյան

15.04.2018

Ինչով է հիմնավորվում, որ այս կարգ չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա¬կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն¬ների համալրման գործընթացի նկատմամբ: Երեք տարին բավականաչափ ժամանակ է և այդ ժամանակահատվածի համար, կարծում եմ, պետք է գործի նույն կարգը:

Узнать больше