Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 23.03.2018 15:56:58 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ մայիսի 4-ի N526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 20% և 50%-ները փոխարինել 35% և 70%-ներով: Նախագծի «հիմնավորում» բաժնում նշված փոփոխության որպես հիմնավորում ներկայացվում է միայն «շինարարական ծրագրերի գնման ժամանակ առաջանում են որոշակի խնդիրներ» արտահայտությունը: Իսկ 35 և 70 տոկոսների ընտրության վերաբերյալ ընդհանրապես ոչ մի հիմնավորում չի ներկայացվել: Առաջարկում ենք. 1.Նախագիծը հանել շրջանառությունից մինչև կներկայացվի՝ ա) նախագծում նշված 20% և 50%-ների փոխարինման անհրաժեշտության հստակ հիմնավորումները՝ բացահայտված կոնկրետ խնդիրները, դրանց ծավալները, հաճախականությունը և դրանց բացասական հետևանքները: բ) 35% և 70%-ների ընտրության սկզբունքները, գ) մրցույթում առավել կոշտ քաղաքականության իրականացման արդյունքում, ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների զարգացման վրա բացասական հետևանքների գնահատականը, դ) խոշոր խաղացողների գերակա դիրքի ամրապնդման պայմաններում կոռուպցիոն ռիսկերը, ե) մինչ ՀՀ կառավարության նշված որոշման փոփոխությունների ուժի մեջ մտնելը համապատասխանաբար 20% և 50%-ների շեմը հաղթահարած կազմակերպություն-ների վերաբերյալ հնարավոր բացառությունները Ընդունվել է: Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետում կատարվել է փոփոխություն: Մասնավորապես՝ նախագծով «մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գնահատման կարգում փոփոխություններ են կատարվել միայն ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման ու պահպանման աշխատանքների գնումների մասով: